Ռումինիայի ցուցարարների պահանջը բավարարվեց. Վարչապետը հրաժարական է տվել
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հրաժարական է տվել: Նրան հետևել է կառավարության ամբողջ կազմի հրաժարականը, գրում է The Telegraph-ը: Հրաժարականի որոշումը եղավ այն բանից հետո, երբ Բուխարեստում գիշերային ակումբի հրդեհից հետո ցուցարարները մասսայական բողոքի ակցիաների ժամանակ պահանջում էին կառավարությանը հրաժարական տալ:
«Վիկտոր Պոնտան հրաժարվում է իր մանդատից: Ինչ-որ մեկը պետք է չէ՞ իր վրա վերցնի կատարվածի համար պատասխանատվությունը: Խոստանում ենք արագ կարգի բերել իրավիճակը»,-հայտարարել է իշխող կուսակցությանն նախագահը:
Հոկտեմբերի 31-ին Բուխարեստում գիշերային ակումբում հրավառության ժամանակ հրդեհ էր բռնկվել, մարդիկ չէին կարողացել դուրս գալ մեկ ելքից և 2 տասնյակից ավել մարդ մահացել էր: Երեկ 10 հազարից ավել մարդ փողոց էր դուրս եկել` պահանջելով վարչապետի, ԱԳ նախարարի և այն տարածքի ղեկավարի հրաժարականը, որտեղ գտնվել է գիշերային ակումբը: