Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները դադարեցրել են բողոքի ակցիան․ վարչապետի հետ կհանդիպեն շաբաթվա վերջ
Անհետ կորած և զոհված զինծառայողների ակցիան կառավարության մոտ ավարտվեց։ Նրանք կհանդիպեն վարչապետին շաբաթվա վերջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ծնող Գարիկ Մխիթարյանը։
Նրա խոսքով ՝ վարչապետի հետ անդիպումը կայացել է, պայմանավորվածություն են ձեռք բերել շաբաթ օրը հանդիպում կազմակերպել զինծառայողների հարազատների և վարչապետի հետ։
«Հուսանք, որ շաբաթ օրվա ունեցած հանդիպման պայմանավորվածությունը չի փոխվի։ Օրը նշանակվել է, կառավարության մոտ մնալու իմաստ չենք տեսնում։ Պահանջատեր ենք, իրավունք ունենք բարձրաձայնելու մեր պահանջները, որպեսզի համապատասխան կառույցները արձագանքեն ու գործերին ընթացք տան»,- ասաց նա։
Մխիթարյանը նաև հավելեց,որ ծնողները կհանդիպեն՝ օրակարգի հարցերը քննարկելու։ Իսկ Փաշինյանի հետ հանդիպման ժամի և քանակի մասին տեղեկությունները փոխանակելու են նրա օգնականի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորածների ծնողները շարունակում են մնալ կառավարության շենքի դիմաց
- Անհետ կորածների ծնողները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում. Ո՞ւր եք
- Ոստիկանի խոսքը հունից հանեց անհետ կորած զինվորների ծնողներին