Կառավարությունից ստիպված են պարզաբանել Արայիկ Հարությունյանի հայտարարությունը
Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում խոսել է, ինչից անմիջապես հետո գործադիր մարմնից պարզաբանել են, թե ինչ էր ուզում ասել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը։
«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է կառավարության տարածած պարզաբանման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը ջանում է անել հնարավորը՝ «Զանգեզուր»-ի կառավարումն իրեն վստահվի
- Ավինյանը որևէ մասնագիտական ունակություն չունի` ղեկավարելու Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատը. Հակոբյան
- «Հրապարակ». Տիգրան Ավինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞ն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին