ՌԴ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Իրկուտսկում ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռի կործանման վայրում փրկարարները գտել են յոթ զոհի մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Գտնվել են վթարի հետևանքով մահացած վեցի դիերը և յոթերորդի մասունքները»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Բելառուսական «Գրոդնո» ավիաընկերության Ան-12 ինքնաթիռը կատարել է Անադիր-Յակուտսկ-Իրկուտսկ չվերթը։
Ինքնաթիռը, որը վերադառնում էր հայրենի օդանավակայան սնունդ Չուկոտկա տեղափոխելուց հետո, նոյեմբերի 3-ին Իրկուտսկին մոտենալու պահին անհետացել էր ռադարներից:
Փրկարարները կործանման վայրը հայտնաբերել են Իրկուտսկի օդանավակայանի մոտ գտնվող Պիվովարիխա գյուղի մոտ, ինքնաթիռն այրվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։