ԱՀԿ-ն հավանություն է տվել հնդկական Covaxin պատվաստանյութի կիրառմանը «Քովիդ-19»-ի դեմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանության է արժանացրել հնդկական Covaxin հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀԿ թվիթերյան էջից։
Դեղամիջոցի երկու չափաբաժինը կարող է ներարկվել 4 շաբաթ ընդմիջումով: Դեղամիջոցը կարող են ստանալ 18 և բարձր տարիքի անձինք:
Հնդկաստանի՝ կորոնավիրուսի դեմ ստեղծած առաջին պատվաստանյութն ուսումնասիրության է ենթարկվել ԱՀԿ Իմունիզացման հարցով ռազմավարական խորհրդատվական փորձագիտական խմբի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում