ԱՄՆ-ը հաստատել է Pfizer պատվաստանյութը 5-11 տարեկան երեխաների համար
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնը (CDC) խորհուրդ է տվել 5-11 տարեկան երեխաներին պատվաստել ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերության կողմից արտադրված պատվաստանյութով։ Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով Axios-ին։
Հաղորդվում է, որ CDC-ի հատուկ հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել ԱՄՆ-ում 5-ից 11 տարեկան երեխաների համար նշված դեղամիջոցի երկու չափաբաժնով պատվաստման առաջարկին: Նշվում է, որ այս տարիքային խմբի երեխաների համար պատվաստանյութի չափաբաժինը կկազմի մեծահասակների չափաբաժնի մոտ մեկ երրորդը և կիրականացվի երեք շաբաթվա ընդմիջումներով: Պատվաստանյութը կարող է վաճառքի հանվել արդեն ուրբաթ օրը։
Ավելի վաղ ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարությանն առընթեր Սննդամթերքի և դեղերի վարչությունը հաստատել էր նաև Pfizer-ի և BioNTech-ի կորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար: