Լավ, հիմա ոնց բացատրես աթեիստ չինովնիկին՝ մարդը բացի նյութականից ունի նաև հոգևոր պահանջմունքներ. Զոհրաբյան
Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է.
«Պետք է զարթնել ու այս անհավատների խմբակին վռնդել
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փորձում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը, որոնք «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի մեջ նշված են, որպես նախածննդյան տոներ, ինչպես նաև Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը՝ հունվարի 7-ը, դարձնել աշխատանքային օրեր:
Հիմնավորումը սպասելի էր՝ նյութական օգուտը կավելանա:
Լավ, հիմա ոնց բացատրես աթեիստ չինովնիկին ու մյուս ՔՊ-ականներին, որ մարդը բացի նյութական պահանջմունքներից ունի նաև հոգևոր պահանջմունքներ, որոնք բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր մշակույթը ընդգրկում է մարդու հոգևոր գործունեության արդյունքները՝ կրոնը, արվեստը…:
Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանում վերացնում են նախածննդյան տոները և Մեռելոց հիշատակի օրը:
Ու այս գործին լծվել են իրենց պղծասեր քարոզիչները:
Քաղաքացիական պայմանագիրը բոլոր հարցերը լուծել է, մարդկանց կյանքի որակը բարելավել է, Արցախի հարցը լուծել է, կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարել է, բոլորս ապրում ենք երջանիկ, մնացել է միայն ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԸ վերացնել, որ օգուտ լինի:
Ինչ ասեմ: Մեզ հասնում է:
Պետք է զարթնել ու այս անհավատների խմբակին վռնդել: Հավատացեք ուրիշ տարբերակ չկա:
Հ.Գ. Բոլոր համընկնումները պատահական չեն:
Սաղմոս 73:8 - ⏪Նրանց ազգակիցներն իրենց սրտում միասնաբար ասացին. «Եկեք վերացնենք Աստծու բոլոր Տոներն երկրի երեսից»»:
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Ծննդյան տոնը չպետք է աղճատվի չգիտության արդյունքում. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Պետք է զարմանք հայտնեմ, որ Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը չնշել, որովհետև եկեղեցական տոներ չեն. Քերոբյան
- Դիմում ենք ԱԺ խմբակցություններին՝ ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը. Մայր Աթոռ
- Ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, դա իրականում հակաքրիստոնեական է. Վահան Քերոբյան
- 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները ժողովրդից խլեցիք, հիմա էլ հունվարի 7-ն եք խլում. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում