Պետական պաշտոնյաների պարգևավճարների և հավելավճարների հարցը փոխանցվել է ՍԴ-ին. Արամ Վարդևանյան
«Այն, որ Հայաստանի ոչ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, այսինքն՝ հանրային ծառայության մեջ գտնվող փորձագետը, մասնագետը, սպասարկման ոլորտի մասնագետը պետք է ստանան ավելի բարձր վարձատրություն, միանշանակ է»,- 2022թ. պետական բյուջեի ԱԺ քննարկումների ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և կարևորեց, որ բյուջեով հավելավճար նախատեսված չէ պետական քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար:
Պատգամավորը Ֆինանսների նախարարին հիշեցրեց, որ նախորդ ամիս գրությունով դիմել էր նախարարությանը և խնդրել ներկայացնել, թե պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնողներն ի՞նչ ծավալի պարգևավճարներ են ստացել նշված ժամանակահատվածում և իրեն պատասխանել են, որ այդ հարցի պատասխանը չունեն՝ պատգամավորին հորդորելով ուսումնասիրել պաշտոնյաների հայտարարագրերը:
«Ես զարմացա նման պատասխանից և բոլոր դեպքերում փորձում էի դրա մեջ տրամաբանություն գտնել»,- ասաց Վարդևանյանը և նկատեց, որ քիչ առաջ Աղվան Վարդանյանին պատասխանելիս նախարարն ասաց, որ պարգևավճարները, հավելավճարներն ունենալու են իրենց նորմատիվ իրավական հիմքերը և հաշվառված է լինելու:
Վարդևանյանի խոսքով՝ սա նշանակում է, որ նախարարությունը նաև կարող է դրա հետևից գնալ և հարցրեց, թե ֆինանսների նախարարությունը հետայսու կկարողանա՞ ասել, որ որոշակի ծավալի գումարը փոխանցվել է հավելավճարներին:
Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ընդդիմադիր պատգամավորը նախարարությունից անվանական պարգևավճարներ է հայցել, այդ պատճառով էլ հայտարարագրերն են նախանշել՝ շեշտելով, որ անհատական նման տեղեկատվության տրամադրումը Ֆինանսների նախարարության լիազորություններց դուրս է :
«Եթե, ըստ տնտեսագիտական դասակարգման հանրագումարային տեղեկություն հայցեիք որոշակի խումբ մարդկանց հանրագումարի աշխատավարրձ և հավալավճարների վերաբերյալ՝ վստահաբար կարող էիք նման տեղեկություն հայցել»,- պատասխանեց Տիգրան Խարատրյանը:
Նախարարը պնդեց, որ չի կարող պետական բյուջեից ծախս արվել առանց համապատասխան իրավական հիմքի:
Վարդևանյանը հայտնեց, որ հարցադրումը եղել է պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց հենց ընդհանուր X ժամանակահատվածում բացի բազային աշխատավարձից տրամադրված գումարների՝ հավելավճարների, պարգևատրումներին մասին և գրության մեջ գրված չի եղել, թե կոնկրետ անձինք ինչքա՞ն պարգևավճար են ստացել:
Պատգամավորը ֆինանսների նախարարին իրազեկեց, որ այդ հարցը փոխանցվել է ՍԴ-ին և իրավական հիմքերը պետք է հասու դարձվեն վերջինիս:
Տիգրան Խաչատրյանն ընդունեց, որ հարցի ձևակերպումը կարող է տարբեր մեկնաբանություններ ունենալ և խոստացավ նորից դիտարկել հարցադրումը՝ խնդրելով նոր ձևակերպմամբ ներկայացնել այն:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական «չգիտեմինչերով» զբաղվելով է տարբերվում պատահական մարդը քաղաքական մարդուց. Վարդանյանը՝ Հարությունյանին
- Կառավարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բյուջեն մեծացրել է 50%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին