Արմեն Չարչյանը, չնայած առողջական խնդիրներին, կալանավորված է, իսկ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել. Վարդևանյան
«2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 27-ը դաարաններին ներկայացվել են 1700-ին հասնող կալանավորման միջնորդությունները, դրանցից մերժվել է միայն 291-ը: Երբ ասում ենք, որ Հայաստանում կալանավորումը ֆետիշացվում է, դրա համար ենք ասում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ այս տեղեկությունը ստացել են Դատական դեպարտամենտից: Ընդգծեց, որ նման ծավալի կալանավորումները խայտառակ թիվ է:
«Ինձ մոտ հիմնավոր կասկած կա, որ հատկապես կալանավորման միջնորդությունների բավարարումները սկիզբ են առել արտահերթ ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում, երբ քաղաքական ճնշումները դատարանների գործունեության նկատմամբ շեշտակի ավելացան:
Ակնհայտորեն տեսնում եմ, որ այստեղ դատարանների նկատամամբ իշխանությունների գործելաոճի կտրուկ փոփոխություն կա, այո, նաև հենց ճնշում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ասաց, որ երբ խոսում են ժողովրդավարության բաստիոնից, ժողովրդավարության բաստիոններում մարդիկ 70-80 տոկոս դեպքերում չեն կալանավորում: Ա. Վարդևանյանը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե գնում է մեղավոր անձանց մասին, այլ անմեղ անձանց, որոնց վերաբերյալ դեռ գործի քննություն պետք է տեղի ունենա:
Նա անհասկանալի է համարում այն մոտեցումը, թե ինչպես է ստացվում, որ մի դեպքում մարդիկ գրավով ազատ են արձակվում, մեկ այլ դեպքում մարդիկ հետևողականորեն լինում են կալանավորված:
«Անկախ անձը իշխանության, ընդդիմության ներկայացուցիչ է, կալանավորումը չպետք է ֆետիշացվի: Հենց գրավ կիրառելն է նորմալ, ոչ կալանավորումը»,- ասաց Ա. Վարդևանյանը:
Նա նաև համեմատություն անցկացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը գրավով ազատ արձակելու և դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր, ով անձեռնմխելիությամբ է օժտված, Արմեն Չարչյանին գրավով չազատելու մեջ. «Արմեն Չարչյանն ունի անբասիր հեղինակություն, նախկինում երբևէ չարատավորված: Արմեն Չարչյանը կալանավորված է, չնայած առողջական խնդիրներին, իսկ մյուս դեպքով անձը ազատ է արձակվել:
Բացի այդ՝ այդ գործը նախաքննության փուլում է, դատախազությունը նիստերին միշտ ասում, որ կարևոր է մարդը նախաքննության փուլում կալանավորված լինի, ակտիվ քննության փուլ է, մինչդեռ Արմեն Չարչյանի դեպքում գործը դատաքննության փուլում է, բոլոր ակտիվ գործությունները կատարվել են»,- ասաց պատգամավորը:
Նրա գնահատմամբ, աբսուրդ է, որ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը դեռ մինչ օրս կալանավորված են, երբ կարելի է գրավ կիրառել:
Հարակից հրապարակումներ`
- Չարչյանի գործով բժիշկ փորձագետները հաստատվեցին
- Փաստաբան. Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել
- Չարչյանի գործը հետաձգվել է․Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր, գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում. Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագո՞րծ է, քան փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն. Իշխանյան
- Եթե սա չէ քաղաքական հետապնդումը, բա էլ ո՞րն է. Չարչյանի պաշտպան
- Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի