Բայդենը ներողություն է խնդրել Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ
Գլազգոյում Կլիմայի փոփոխության համաժողովին ԱՄՆ նախագահ Բայդենը ներողություն խնդրեց 2015 թվականի Փարիզի կլիմայի հարցով համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու համար՝ իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի օրոք: Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն այժմ վերադարձել է բանակցային սեղանին՝ կլիմայի հետ կապված հարցերն առաջնորդելու համար։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Կլիմայի հարցով ակտիվիստները կերպարանափոխվել են որպես համաշխարհային առաջնորդներ՝ Գլազգոյում COP26 ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ: Նրանք պնդում են, որ բնությունը ախտոտող խոշոր երկրները բավականաչափ արագ չեն նվազեցնում արտանետումների մակարդակը: Նրանք կոչ են անում անմիջապես հստակ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:
Համաժողովին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հենց դա է խոստանում՝ շեշտելով, որ ԱՄՆ ոչ միայն վերադարձել է բանակցային սեղանին, այլ նաև կառաջնորդի այս գործընթացն իր օրինակով:
Բայդենը ափսոսանք է հայտնել, որ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը դուրս է եկել կլիմայի վերաբերյալ գլոբալ բանակցություններից։ Ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ ԱՄՆ-ի վերջին վարչակազմը դուրս եկավ փարիզյան համաձայնագրից, ասել է նախագահ Բայդենը:
Զարգացող երկրները, որոնք ամենաշատն են տուժում կլիմայի փոփոխության պատճառով, ցանկանում են, որ հարուստ երկրները կատարեն կլիմայի փոփոխության հետ կապված իրենց ֆինանսական պարտավորությունները՝ օգնելով իրենց տարեկան 100 միլիարդ դոլարով:
Բայդենը հայտարարեց մինչև 2024 թվականը տարեկան 3 միլիարդ դոլար տրամադրելու նախաձեռնության մասին՝ որպես կլիմայի ֆինանսավորման իրավելի լայն փաթեթի մաս: Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք կկարողանա նա կատարել իր այդ խոստումը: Վերլուծաբան Ռեյչել Էլլեհուսը վստահ չէ, թե արդյոք ԱՄՆ-ի նախագահն ունի Կոնգրեսի աջակցությունը զարգացող երկրներին կլիմայի փոփոխության հարցում օգնություն տրամադրելու համար:
ԱՄՆ նախագահ Բայդենը իր այցի շրջանակում հանդիպեց Ինդոնեզիայի նախագահի հետ, կարևոր երկիր տարածաշրջանում, որտեղ մեծանում է չինական ազդեցությունը: Ինդոնեզիայի առաջնորդը դեկտեմբերին Իտալիայից կստանձնի G-20-ի նախագահությունը։