Էլինար Վարդանյան. Սեպտեմբերի 27-ը` Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
«Վերջին երկար շաբաթների բազմաթիվ քննարկումների և տարբեր կարծիքների արդյունքում, նոյեմբերի 9-ի նախաշեմին, երբ դեռևս պարզ չեն պատերազմի բոլոր հանգամանքները, և կարիք կա վերաիմաստավորելու և գնահատականներ տալու կատարվածին, կան քայլեր, որոնք պետք է արվեն հիմա։
Դրանցից մեկը՝ սեպտեմբերի 27-ը ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր սահմանելն է։ Պետական մակարդակով պետք է արձանագրվի, որ Արցախի Հանրապետության տարածքը և խաղաղ բնակչությունը ենթարկվել են ադրբեջանական զորքերի և միջազգային վարձկանների հարձակման։ Պետք է արձանագրվի նաև, որ հայկական բանակի, կամավորների, ՄՈԲ-ի հերոսական դիմադրության արդյունքում է, որ հնարավոր է եղել կանխել խաղաղ բնակչության բնաջնջումը։ Նրանց հիշատակը պետք է հարգվի պետական մակարդակով։
Այդ նպատակով Այլընտրանքային նախագծեր խմբի շրջանակներում մշակվել է օրինագիծ, որը սահմանված իրավական կարգավորումներին համապատասխան իմ և Արմեն Գևորգյանի կողմից կդրվի շրջանառության մեջ և հուսով ենք, որ կարժանանա բոլոր խմբակցությունների հավանությանը։
Միևնույն ժամանակ պատրաստել ենք կից գրություն ԱԺ նախագահին՝ Ազգային Ժողովի բակում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու առաջարկով՝ ի նշան հարգանքի և խոնարհումի նրանց սխրագործությունների և հերոսության առջև»։
Հարակից հրապարակումներ`
- Մնում է իշխող քաղաքական ուժի վարչապետի նման ասել՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեք. Էլինար Վարդանյան
- Էլինար Վարդանյան. Չի կարող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող նախագիծը ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման
- Էլինար Վարդանյան. Մթնոլորտը դառնում է պայթունավտանգ
- Էլինար Վարդանյան. Ռ. Քոչարյանի ասուլիսի արձագանքների ամփոփ պատկերը
- Էլինար Վարդանյան. Քովիդը քանդված երկրում
- Էլինար Վարդանյան. Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար
- Բազմաթիվ հարցեր, որոնք չեն կարող մնալ անպատասխան․Էլինար Վարդանյան
- Էլինար Վարդանյան. Բերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին