Թուրքիայում սկսվել են ռազմածովային վարժանքներ
Թուրքիայում մեկնարկել են «Արևելյան Միջերկրական 2021» ռազմածովային վարժանքները։
Մուղլայի Մարմարիս շրջանի Աքսազ ռազմածովային բազայում իրականացված ճեպազրույցի ընթացքում թուրքական բանակի փոխգնդապետ Ջյունեյթ Թալայմանը հայտարարել է, որ վարժանքները կանցկացվեն նոյեմբերի 1-ից 12-ը Միջերկրական ծովում։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նա նաև նշել է, որ ռազմածովային վարժանքների նպատակը մարդասիրական օգնություն տրամադրելու և բնական աղետներին արձագանքելու մեթոդների փորձարկումն է ընդհանուր սցենարի հիման վրա։
Զորավարժանքներին մասնակցում է 35 նավ և 5.000 անձնակազմ 10 երկրից։ Վարժանքներին ներկա են լինելու նաև դիտորդներ Բահրեյնից, Իրաքից, Հորդանանից, Լիբիայից, Նիգերիայից, Պակիստանից, Օմանից և Ուկրաինայից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա