Օրվա մամուլ 09:36 03/11/2021 Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ի հույսը դավանափոխ ՀՀԿ-ականներն են

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հրաժարական տվեց: Նրա հրաժարականի պատճառների մասին բազմաթիվ լուրեր շրջանառվեցին, սակայն հիմնական պատճառը թերևս ՏԻՄ ընտրություններն են, ավելի ճիշտ` որոշ համայնքներում ՔՊ առաջադրած թեկնածուների հարցում ունեցած տարաձայնությունները: Ոմանց հետ կապված՝ մարզպետը դեմ է եղել, սակայն ՔՊ վարչությունը` Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջադրել է:

Գլխավոր կոնֆլիկտը ծագել է Թալինում՝ դեռևս օգոստոսին ժամանակավոր պաշտոնակատար նշանակված  Տավրոս Սափեյանի հետ կապված, որին մարզպետն ի սկզբանե դեմ է եղել՝ և՛ ԺՊ նշանակվելուն, և՛ առաջադրմանը: Նախկին մարզպետը Սափեյանի նշանակման օրվանից կուսակցությանը զգուշացրել է, որ Սափեյանների պատճառով թալինցիներն իշխանությունների դեմ են ելնելու, քանի որ աշնակցի Տավրոս Սափեյանին այստեղ դրական չեն ընդունում` համարում են, որ քաղաքապետն իրենց համայնքից պետք է լինի: Իսկ Սափեյանները թեև ժամանակին սիրված են եղել մարզում, սակայն այսօր՝ ոչ այնքան։

Մարզպետ Գևորգյանը հույս է ունեցել, որ կուսակցությունը հաշվի կառնի իր կարծիքը և կառաջադրի այլ թեկնածուի: Հաշվի կառնեն այն, որ Սափեյանի նշանակման օրերին բողոքի ակցիաներ եղան` նրան անգամ համայնքապետարան չէին թողնում մտնել: Իսկ պաշտոնավարման  2 ամիսներին էլ համայնքապետարանում «ռազբորկաներ» են եղել, կոլեկտիվն իրար դեմ է դուրս եկել և այլն: Սակայն կուսակցության ղեկավարությունը որոշել է, որ Սափեյանների գերդաստանի ծառայությունները պետք է գնահատվեն, և որոշել են նրան առաջադրել՝ անգամ աչքի առաջ ունենալով պարտության հավանականությունը:

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին, ի թիվս այլ համայնքների, Թալինում ևս թեժ մրցապայքար է սպասվում: Բանն այն է, որ այստեղ առաջադրվել է նաև նախկին քաղաքապետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանը, որը համակիրների մեծ բանակ ունի քաղաքում: Ուշագրավ է, սակայն, որ Մնացականյանն առաջադրվել է ոչ թե ՀՀԿ-ով, այլ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հիմնադրած «Զարթոնք» կուսակցությամբ։ Ինչո՞ւ։ Մեր հարցին Մնացականյանն ասաց, որ ինքը նախկինում էլ ՀՀԿ-ական չի եղել, և հրաժարվեց ընտրությունների վերաբերյալ այլ հարցերի պատասխանելուց:

ՔՊ-ի «պայծառ» ապագան երաշխավորված չէ նաև Ապարան քաղաքում, որտեղ նույնպես թեժ մրցապայքար է սպասվում, թեկնածուները գործարար խավից են. «Կարեն Ղազարյան» դաշինքով առաջադրվել է նախկին քաղաքապետ, «Գնթունիկի» սեփականատեր Կարեն Եղիազարյանը, ով բավականին ընդունելի թեկնածու է համարվում համայնքում, իսկ ՔՊ-ի թեկնածուն Էդգար Փարվանյանն է:

Փարվանյանը ևս Ապարանում բարձր հեղինակություն է վայելում, նա զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Ապարան գրուպ» ընկերության տնօրենն է։ 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին ևս Փարվանյանը քաղաքապետի թեկնածու է եղել, սակայն պարտվել է այն ժամանակվա քաղաքապետ Գոռ Աբրահամյանին։ Նա նաև Հանրապետական կուսակցության անդամ է եղել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:35
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս
ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են․ «Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը․ ԱՄՆ Պետդեպ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:05
Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Երևանի կողմից՝ Արցախի համար
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժաղովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրազդանն ամենափոշոտ քաղաքն է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնն ամբողջովին կորցրել է աջ աչքի տեսողությունը մի քանի ամիս առաջ ստացած վարակի պատճառով։ Երգչի խոսքով, իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:47
Կտեսնեք, իշխանափոխությունից հետո ինչ է կատարվելու. Ռոբերտ Քոչարյան
«Երբեք, երբեք։ Իհարկե, չի եղել»,-այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով իր նախագահության օրոք...
Աղբյուր` Panorama.am
17:35
SNN. Սիրիայում սպանվել է Իրանի ռազմական խորհրդականը
Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականների կորպուսի հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար...
Աղբյուր` Panorama.am
17:17
Միայն Հայաստանը ղեկավարող պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել. Ստեփան Դանիելյան
«Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցի հաղորդման, Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի «կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները» կստուգվեն հակակոռուպցիոն կոմիտեում
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործունեությունը, հայտարարագրերը,...
Աղբյուր` Panorama.am
17:08
Իրավապաշտպանի ահազանգը. Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է
«Արմավիր քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հացադուլ են հայտարարել 2 անձինք»,-ահազանգում է...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՔԿ նորանշանակ պետը տեղյակ չէ, թե իր վերաբերյալ Փաշինյանը ինչ կոռուպցիոն դրվագի մասին էր հայտարարել
«Ընդամենը կարող եմ հավաստիացնել, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ առնչություն եմ ունեցել, ոչ էլ։ Իմ առաջնային խնդիրը հենց...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գեղամ Նազարյանի ասածները պետք է քննարկման առարկա դառնան ֆրակցիայում. Ռոբերտ Քոչարյան
«Ընդհանրապես մանդատը թողնելու քննարկվում չի եղել»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
16:43
Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդները կտուգանվեն
«Ճանապարհային երթևեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի առաջարկում ենք ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
16:39
Այս երևույթն ըստ Նիկոլ Փաշինյանի ապապետականություն է. Կուբաթյան
«Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի մեծ ելույթ ունեցավ՝ պատմելով, որ ինչ-որ տեղ մայթով քայլելիս քայլել է ժավելների, քսայուղերի...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեկ օրում գրանցվել է 21 ՃՏՊ,28 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 27-ից 28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
16:31
Հույս ունենք տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ լիարժեք մասնակցությանը. գլխավոր քարտուղար
«Մենք համարում ենք, որ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը և հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սասունիկում կեղտաջրերը լցվում են խմելու ջրի համար նախատեսված տարածք
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչներն ահազանգել են Shamshyan.com-ին՝ բողոքելով, որ   դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը տևական...
Աղբյուր` Panorama.am
16:20
37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի...
Աղբյուր` Panorama.am
15:54
Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը նոր մեղադրանք առաջադրել «մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և...
Աղբյուր` Panorama.am
15:40
ԲԴԽ նախագահը մեկ sms-ից հետո փախավ, դատավորները պետք է մտածեն՝ ԲԴԽ նախագահն ինչու մեզ խայտառակեց. Ռոբերտ Քոչարյան
«Եթե ԲԴԽ ղեկավարը, որն օրենքով ամենապաշտպանված մարդն է, մեկ SMS-ով փախչում է իր պաշտոնից, ի՞նչ վիճակում են հայտնվում դատավորները, եթե...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձերբակալել է նաև մեթադոն իրացնողը
Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև...
Աղբյուր` Panorama.am
15:02
Հաստատվել է կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՀԱՊԿ նիստին Հայաստանի բացակայությունը նկարագրում է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ Լուկաշենկո
«ՀԱՊԿ գագաթնաժողովում հայկական կողմի բացակայությունը բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև...
Աղբյուր` Panorama.am
14:42
ԲԴԽ նախագահի ընտրության ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ
Այսօր, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր  ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու  չի հավաքել...
Աղբյուր` Panorama.am
14:34
Տուգանային հրապարակից մոպեդների ու մեքենաների անհետացման գործով ՆԳՆ–ն քննություն է սկսել
ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն
Աղբյուր` Panorama.am
14:17
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները
OVIO-ն հայտարարեց վերաբրենդավորման ավարտի մասին և ամփոփեց գործընթացի արդյունքները։ Վերաբրենդավորման մեկնարկից հետո կարճ ժամանակում ընկերությունը...
Աղբյուր` Panorama.am
14:01
Օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով. ԿԳՄՍ փոխնախարար
«Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացու աղջկա երգը», որն ընդհանրապես ուրիշ տրամաբանությամբ և ուրիշ ակնկալիքներով ստեղծագործություն է եղել»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}