Բյուջեի 87.3 %-ը կուղղվի Հակակառուպցիոն կոմիտեի աշխատակիցների աշխատավարձերին. Սասուն Խաչատրյան
«2021 թվականի հոկտեմբերի 23-ից նոր Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքն ամբողջովին ուժի մեջ մտավ և 2022 թ. բյուջեն ձևավորման փուլում է, հետևաբար կներկայացնեմ նախնական տարբերակը»,- ԱԺ-ում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
Նրա խոսքով կոմիտերի հաջորդ տարվա բյուջեն կկազմի 2 մլրդ 378 մլն դրամ, որի շուրջ 87.3 %-ը կամ 2 մլրդ 83 մլն-ը նախատեսվում է ուղղել կոմիտեի աշխատակիցների աշխատավարձերին:
Խաչատրյանի տեղեկացմամբ՝ հակակոռուպցիոն կոմիտեն 2022 թվականին նախատեսում է քննել մոտ երկու հազար կոռուպցիոն բնույթի հանցագործություն:
Նրա խոսքով՝ վիճակագրական ցուցանիշները մոտավորապես վերոնշյալ թիվն է, քանի որ Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտը և ՊԵԿ քննչական ծառայությունը քննել են մոտավորապես այդ քանակի քրեական գործեր, հետևաբար՝ կանխատեսումներն այդ թվի շրջանակում են արվել:
«Ոչ միայն քրեական գործերով է ծանրաբեռնվելու կոմիտեն, այլ նաև՝ կոռուպցիոն բնույթի դիմումների, բողոքների քննությունն է, նյութերի նախապատրաստությունն է, օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումն է»,-ասաց Սասուն Խաչատրյանը:
Նա պատգամավորներին տեղեկացրեց, որ հաջորդ տարի նախատեսում են գործարկել նաև տարածքային ստորաբաժանումները:
Հարակից հրապարակումներ`
- Շատ վատ է, որ պատրաստված չեք եկել բյուջեի քննարկմանը. Աննա Մկրտչյանը՝ Արայիկ Հարությունյանին
- Քաղաքական «չգիտեմինչերով» զբաղվելով է տարբերվում պատահական մարդը քաղաքական մարդուց. Վարդանյանը՝ Հարությունյանին
- Կառավարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բյուջեն մեծացրել է 50%-ով