COVID-19 դրական ախտորոշումով 248 երեխա է բուժում ստացել «Մուրացան»-ում
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հրապարակել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի դիմելիությունը 2020 և 2021 թվականների համեմատականով։
«Եվ այսպես.
2020 թվականին հիվանդանոց է դիմել 36143 երեխա, որից 12055-ը բուժօգնություն է ստացել ստացիոնար պայմաններում, իսկ 24088-ը՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում:
2021թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ դիմել է 45166 երեխա, որից 13362-ին բուժօգնություն է տրամադրվել ստացիոնար բաժանմունքում, իսկ 31804-ին՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում:
2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ COVID-19 դրական ախտորոշումով 248 երեխա է բուժում ստացել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մուրացանում կորոնավիրուսով հոսպիտալացված 16 երեխաներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
- «Մուրացան»-ում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է