ԱԳ փոխնախարարի կարծիքով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սկիզբ է դրվել տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակմանը
«2022 թվականին լրանալու է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը, ինպես նաև հայ-ռուսական բարեկամության համագործակցության և փոխօգնության մայր պայմանագրի ստորագրման 25 ամյակը»,- ԱԺ-ում 2022 թ. բյուջեի քննարկման ժամանակ հատնեց ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը:
Նա հայտնեց, որ ՌԴ գործընկերների հետ համաձայնեցնում են անցկացվելիք հոբելյանական միջոցառումների ցանկը, որում ներառված են բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցեր, պետական կառույցների համատեղ նիստերի գումարում, հայ-ռուսական համագործակցությանը նվիրված համաժողովների անցկացում և մշակութային միջոցառումներ:
«Չնայած համավարակին՝ 2021 թվականին ակտիվացել է հայ-ռուսական երկկողմ բանակցային հարաբերությունները՝ երկկողմ և բազմակողմ հարթակներում»,-ասաց ԱԳ փոխնախարարը և հավելեց, որ կայացել են երկրների ղեկավարների 4 հանդիպում և 10-ից վել հեռախոսազրույց, նույնը նաև ԱԳ նախարարների մակարդակում և, որ 2022 թվականին սպասվում է նման այցերի հաճախակիացում:
«2020թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների արդյունքներով հարավկովկասյան տարածաշրջանում սկիզբ է դրվել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, որը ենթադրում է առկա ենթակառուցվածքների վերանորոգման, վերակառուցման և վերագործարկման հարցերի քննարկում».- հայտարարեց Արմեն Ղևոնդյանը:
Նա նաև նշեց, որ այս տարվա դեկտեմբերին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 20-րդ նիստը, որը նախորդ տարի չէր կայացել համավարակի և պատերազմի պատճառով:
Փոխնախարարն ընդգծեց, որ ՌԴ-ն մեծ աջակցություն է ցուցաբերել նաև համավարակի դեմ պայքարում:
Նա հայտնեց, որ առաջիկա մեկ տարում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահելու հանգամանքը կօգտագործվի նրանում մեր երկրի դերակատարության ընդգծման և անդամ պետությունների անվտանգության ապահովման հարցում ՀԱՊԿ-ի դերի բարձրացման համար:
Արմեն Ղևոնդյանի խոսքով՝ մոտ ժամանակներս Երևանում կգումարվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի ժամանակ ինչպես մյուս հարթակներում, Հայաստանը հետամուտ է լինելու դրա շրջանակներում երկրների տնտեսությունների արդիականացմանը և դրանց նոր որակական լիցքերի հաղորդմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան