«Ապրելու երկիր»-ը Ջերմուկի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է կին թեկնածուի
«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել դեկտեմբերի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ Վանաձոր, Նոյեմբերյան, Մարտունի, Հրազդան, Նաիրի, Արթիկ, Փարաքար, Արարատ, Եղեգնաձոր, Ջերմուկ համայնքներում։
Կուսակցությունը հրապարակել է այդ համայնքերի ղեկավարների իր թեկնածուների անունները.
.Վանաձորի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արտավազդ Ալավերդյանը
.Նոյեմբերյանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արսեն Աղաբաբյանը
.Մարտունու ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արամ Մանուկյանը
.Հրազդանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Լևոն Ստեփանյանը
.Նաիրիի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Լավրենտի Գևորգյանը
.Արթիկի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արթուր Աստոյանը
.Փարաքարի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը
.Արարատի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Վահե Հարությունյանը
.Եղեգնաձորի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Վահե Վարդանյանը
.Ջերմուկի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Սյուզաննա Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում «ապրելու երկիր» կուսակցությունը Դիլիջանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել էր Արմինե Հովհաննիսյանի թեկնածությունը։ Այս համայնքում նա ստացել էր քվեների 24.5%-ը՝ ավագանու կազմում ստանալով 5 մանդատ։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի տասը քաղաքական ուժ
- «Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հրանտ Այվազյանին
- Արմավիրում առավել մեծ թվով քաղաքական ուժեր պայքարում են Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար
- Արտաշատում ու Արարատում թեժ պայքար է սպասվում
- Ովքե՞ր են Արագածոտնում դեկտեմբերի 5-ի ընտրությունների մասնակիցները
- Վանաձորում «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Վահե Դոխոյանը