Արտակ Զաքարյան. Սրանք 3-րդ դասարանի՝ դասը չսովորած Լևոնիկի դեմքով ուզում են ժողովրդին բացատրել, թե բանակն էր մեղավոր պարտության համար
«Եթե չլինեին ապրիլյան մարտական գործողությունները, ես կարող էի ասել, գիտե՞ք, այս պատերազմը կարող էր տեղի ունենալ»,-հայտարարեց ՀՀԿ-ական գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով, 2016-ի ապրիլյան գործողությունները փակեցին ԼՂ խնդիրն ուժով լուծելու բոլոր հնարավորությունները, բացեցին կոնֆլիկիտի կարգավորման համար նոր քաղաքական պատմություն։
«Իսկ դա նշանակում էր, որ կոնֆիլկտը պետք էր կարգավորել շատ արագ, միայն խաղաղ ճանապարհով՝ հենվելով բոլոր այն երեք սկզբունքների վրա, որոնք շատ երկար ժամանակ՝ 2007-ից սկսած եղել են կարգավորման հիմքում։ Իսկ կարգավորման միակ ձևաչափը Մինսկի խումբն է։ Ցավոք, այդ ընթացքը կասեցրեց թավշյա հեղափոխությունը, որը փաթաթվեց մեր ժողովրդի գլխին»,-ասաց Զաքարյանը՝ ելույթ ունենալով «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով ընթացող քննարկմանը։
Նա հույս հայտնեց, որ մի քննիչ հանձնաժողով էլ հեղափոխության իրականացման հանագամանքների ուսումնսիրման նպատակով հետագայում կստեղծվի, քանի որ պատերազմն ու աղետը հենց հեղափոխության հետևանքն են։
Բանախոսը հիշեցրեց, երբ իշխանության էր եկել Նիկոլ Փաշինյանը, հայտարարում էր, թե տեսեք, էլ շփման գծում չեն կրակում, զոհեր չկան։
«Իսկ հարց չառաջացա՞վ, թե որն է դրա գինը։ Արդյոք Դուշանբեի վերելակում պայմանավորվածությունները դրա՞ն չէին վերաբերում։ Օրինակ, եկեք մի կրակեք, մենք գնում ենք ընտրության, ունենանք մեծամասնություն, առանց ընդդիմության, զսպող մեխանիզմների, իսկ ովքեր էլ մեզ ընդդիմանան անունը կդնենք թալանչի, կողոպտիչ, հասարակությունն էլ կասի՝ ինչ ուզում եք արեք»,-կասկած հայտնեց ՀՀԿ-ական գործիչը։
Զաքարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանին թվում էր, թե գործ ունի իր թերթի խմբագրության հետ, չհասկացավ, որ արտաքին աշխարհը կատակներ չի սիրում, հանրահավաքային ոճի ելույթներ չի սիրում, ինչի հետևանքով խնդիրներ առաջացան տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերություններում, միջազգային կառույցներում։
«Հայկական իշխանությունների բազմաթիվ անլրջություններ բերեցին նրան, որ ասացին՝ ձեր մուրը ձեր գլուխը, զսպման մեխանիզմներ չեն լինելու, Թուրքիան էլ տեսավ, որ ձեռքերն ազատ են, կարելի է տարբեր երկրներից ջիհադիստներ բերել»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ խնդիրների մասին իրենք բազմաթիվ անգամներ բարձրաձայնել են մինչև պատերազմը։
Պաշտպանության նախկին փոխնախարարը վստահ է, որ պատերազմը կարող էր չլինել և չպետք է լիներ։
«Բայց ցավոք, եղավ, քանի որ իշխանության հայտնվեցին մարդիկ, որ խաղաղությունն ու պատերազմը լավ չեն տարբերում, կամ գուցե պարտությունը հենց իրենց էր պետք, որ հայ ժողովուրդն ունենար նման ողբերգական հետևանքներ։ Դա էլ ցույց տվեց պատերազմի ընթացքը։ Աշխարհում կա մի հայտնի ասացվածք, պատերազմը շատ ավելի լուրջ զբաղմունք է, որ վստահեն միայն զինվորականներին, քաղաքական գործիչներն են զբաղվում պատերազմ լինել-չլինելու, այն վարելու, կառավարելու, ճիշտ պահին կանգնեցնելու, հետաձգելու, վերսկսելու որոշումներով։ Հիմա սրանք եկել են 3-րդ բ դասարանի՝ դասը չսովորած Լևոնիկի դեմքով ուզում են ժողովրդին բացատրել, թե բանակն էր մեղավոր, նախկիններն են մեղավոր, էս էր մեղավոր, էն էր մեղավոր։ Մեկ տարի է անցել, բայց մենք պատերազմի ահռելի հետևանքները չենք գնահատել։ Ժամանակը կանցնի ու մենք կհասկանանք, որ արագ զարգացող գործընթացներում կհայտնվենք մի իրավիճակում, որ քաղաքական առումով պրոցեսներին մեզ համար շահավետ մասնակցելու ռեսուրս գրեթե չունենք, որովհետև կորցրել ենք ժամանակ՝ հասկանալու, ով է ներկա, ով է նախկին»,-ասաց Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազն ինձ և մեր գործընկերներին խոստացավ՝ ներկայացրեք փաստեր, և ես կձերբակալեմ Նիկոլ Փաշինյանին. Ղազինյան
- Սեյրան Օհանյան. «Հայաստան»-ը գործելու է «Ոչ Հայաստանի թուրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» կարգախոսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան