04.11.2021. Արցախում կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 3-ին կատարվել է 207 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արձանագրվել է 2 մահ: Հիվանդներից 63-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, երկրորդ տիպի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:
81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, գլխուղեղի գլոբալ իշեմիա, գլխուղեղի հիպոկսիկ ախտահարում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17550 քաղաքացու հետազոտություն, որից 2361-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 03.11.2021. Արցախում կորոնավիրուսի 102 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 02.11.2021. Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել, 4 հիվանդ մահացել է
- 01.11.2021. Արցախում կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ մահացել է
- 30.10.2021. Արցախում կորոնավիրուսի 71 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին