ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի գործունեության համար 2022 թ.-ին Հայաստանը կհատկացնի 9.6 մլն դրամ
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորները սկսեցին քննարկել 2022 թ. պետական բյուջեի նախագծով Արտաքին գործերի նախարարության գործունեության համար նախատեսված դրամական հատկացումները:
Ֆինանսների նախարար Տիգրան խաչատրյանը տեղեկացրեց, որ 2022 թ.-ին Արտաքին գործերի նախարարությունը պետք է իրականացնի 5 ծրագիր, որոնցում ընդգրկված է 8 միջոցառում և նախատեսված է տրամադրել 18 մլրդ 653 մլն դրամ, որը 2021 թ. հաստատված բյուջեի՝ 18 մլրդ 221 մլն դրամի համեմատությամբ ավել է 412 մլն դրամով:
Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ աճը կազմել է 2.26%
«Քանի որ օրակարգում ձևակերպած հարցը պահանջում է խոսել նաև միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարումների մասին, որը թվարկված 5 միջոցառումներից մեկն է, ապա տեղեկացնեմ, որ «Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ենթատողով ԱԳՆ-ին հատկացվելու է 2 մլրդ 295 մլն դրամ՝ 2021 թ. 2 մլրդ 197 մլն դրամի փոխարեն և աճը կազմել է 4.47 %:
Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ ՆԱՏՕ-ի հասարակական տեղեկատվական կենտրոնի գործունեության ապահովման համար հաջորդ տարի Հայաստանը կհատկացնի 9.6 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան