Հարավաֆրիկացի գրող Գալգուտը արժանացել է Բուքերյան մրցանակի
Հարավաֆրիկացի գրող Դեյմոն Գալգուտը 2021 թվականի Բուքերյան մրցանակի է արժանացել «Խոստումը» վեպի համար։ Այս մասին նշված է մրցանակաբաշխության Թվիթերյան էջում։
1963 թվականին Պրետորիայում ծնված Գալգուտի մոտ վեց տարեկանում ախտորոշվել է քաղցկեղ, հիվանդություն, որը նա նկարագրել է որպես «կյանքի գլծավոր, աղետալի իրադարձություն»: Իր դեբյուտային վեպը նա հրատարակել է 17 տարեկանում։
Ռիա նովոստին գրում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. սեպտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Անգլիայում և Իսլանդիայում հրատարակված 158 ստեղծագործությունից 6-ն էր ընտրվել որպես մրցանակի հավակնորդ գրքեր։ Դրանցից էլ ընտրվել է հենց Գալգուտի «Խոստումը» վեպը։
Հաղթողը ստանում է 50 հազար ֆունտ սթեռլինգ։
Բուքերյան մրցանակը (Booker Prize) անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է։ Մինչ 2013 թվականը մրցանակը շնորհվում էր Ազգերի Համագործակցությանանդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։