Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանի մրցակիցն այսօր լինելու է ադրբեջանցի Մոհամադ Աբդուլաևը
Բելգրադում այսօր կայանալու են կիսաեզրափակիչ մենամարտերը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Օրվա առաջին կեսի մրցահերթում գերծանր քաշային Դավիթ Չալոյանի մրցակիցն ադրբեջանցի Մոհամադ Աբդուլաեւն է լինելու: Մենամարտերը մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 16:00-ից:
Իսկ երեկոյան ռինգ է դուրս գալու Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ): Նա ուժերն է չափելու կուբացի Էնդի Կրուս Գոմեսի հետ:
Չալոյանն ու Բաչկովն արդեն նվազագույնը բրոնզե մեդալներ ունեն, նրանք կպայքարեն եզրափակիչ անցնելու համար: