Գիտության զարգացումը մշտապես եղել է եկեղեցու ուշադրության և հովանավորության ներքո․ Գարեգին Երկրորդ
Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և հայ ակադեմիկոսների: Այս մասին հայտնում են Մայր աթոռից։
Ակադեմիկոս Սերգեևն իր երախտագիտությունը հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է առաջին անգամ Հայաստան այցելության շրջանակներում լինել հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում։ Հանդիպմանն Ալեքսանդր Սերգեևը խոսել է ՀՀ ԳԱԱ-ի և ՌԳԱ-ի միջև առկա համագործակցային մթնոլորտի և ապագա հեռանկարների մասին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով հյուրերին, իր ուրախությունը հայտնեց, որ խորհրդային տարիներից առկա փոխգործակցության ոգին նոր շունչ և թափ է ստանում՝ նպաստելով ժամանակակից մարտահրավերների դիմագրավմանը: Անդրադառնալով գիտության զարգացման հրամայականին՝ Նորին Սրբությունը կարևոր նկատել է երիտասարդ գիտնականների քաջալերումը գիտության ոլորտում նորանոր ձեռքբերումներ արձանագրելու համար:
Անդրադարձ կատարելով Հայ Եկեղեցու և ՀՀ ԳԱԱ-ի գործակցությանը՝ Վեհափառ Հայրապետը փաստել է, որ գիտության զարգացումը մշտապես եղել է Եկեղեցու ուշադրության և հովանավորության ներքո։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան