ԲԴԽ-ն կարճեց դատավոր Մուրադ Հովակիմյանի վերաբերյալ վարույթը
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ կարճվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը:
Գործի վարույթը կարճելու միջնորդություն նախորդ նիստին ներկայացրել էր դատավոր Մուրադ Հովակիմյանը:
Խորհուրդն այսօր հրապարակեց որոշումը, ըստ որի՝ միջնորդությունը բավարարվեց:
ԲԴԽ-ից հայտնում են, որ որոշումն ընդունվել է միաձայն:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրել է8 վարույթ հարուցելու հիմքերը՝ նշելով, որ, ըստ իրենց, դատավորը թույլ է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի (Դատավորի վարքագծի ընդհանուր կանոնները) 1-ին մասի 1-ին կետի և 70-րդ հոդվածի (Դատավորի վարքագծի կանոններն ի պաշտոնե գործելիս) 2-րդ մասի 3-րդ և 10-րդ կետերի խախտումներ: