Սաակաշվիլին հայտարարել է՝ Վրաստանում պաշտոն չի ցանկանում
Վրաստանի ձերբակալված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքը չի ցանկանում որևէ բարձր պաշտոն, այլ միայն ցանկանում է ապրել և ազատ տեղաշարժվել երկրում։ Այս մասին գրում է Ria-ն։
«Ես ոչ մի պաշտոն չեմ ուզում, ես ուզում եմ ապրել, ես ուզում եմ ազատություն, ազատ տեղաշարժվելու հնարավորություն Վրաստանում, ազատ ու երջանիկ մարդկանց մեջ»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ում։
Քաղաքական գործիչը կոչ է անում չհավատալ, որ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երբևէ ներում կշնորհի իրեն։
«Միայն վրաց ժողովուրդը կարող է ինձ ազատել»,- ասել է Սաակաշվիլին։
Նամակում նա շնորհակալություն է հայտնել իր բոլոր քաղաքական աջակիցներին, որոնք ի նշան իր հետ համերաշխության՝ տարբեր բողոքի ակցիաների են դիմել։
Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Նա Վրաստանում հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։ Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց տարվա։ Բացի այդ, նա ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և պետբյուջեի միջոցների յուրացման գործերով, որոնք դեռ քննվում են դատարանների կողմից։
Ձերբակալությունից հետո քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել, այն շարունակվում է արդեն 35 օր։ Սակայն Վրաստանի իշխանությունները հրաժարվում են ազատ արձակել նրան։ Քաղաքական գործչի փաստաբանները պահանջում են նրան հոսպիտալացնել մասնավոր կլինիկայում, իշխանությունները պատրաստ են Սաակաշվիլիին տեղափոխել բացառապես բանտային հիվանդանոց։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Սաակաշվիլին դեռ երկար կմնա բանտում, նա կկրի սահմանված ողջ ժամկետը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին