Սիրիայի հյուսիսում թուրքական հետախուզությունը քուրդ տղամարդկանց է առևանգել
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակիցները նոյեմբերի 4-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին նահանգի Մաբաթա շրջանին հարակից Գեմրուք գյուղից երկու տղամարդու են առևանգել։ Այս մասին հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը, գրում է ermenihaber-ը։
Նշվում է, որ քաղաքացիներից մեկը 55, իսկ մյուսը 56 տարեկան է։
Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրք ուժայինները առևանգված քաղաքացիներին ազատ արձակելու համար վերջիններիս ընտանիքներից 500 թուրքական լիրայի (մոտ 25.000 դրամ) չափով փրկագին են պահանջել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան