Սուրեն Պարսյան. Չորս հազար զոհը ապագայում մոտ վեց հազար չծնված երեխա է
Պատերազմի հետևանքով Հայաստանի կրած կորուստներից տնտեսագետ Սուրեն Պարսյանն առավել շատ կարևորում է հողն ու մարդը։
«Հայաստանում այդպես էլ չի գիտակցվել հողի տնտեսական բաղադրիչը։ Մարդիկ կարծել են, որ զիջելով հողը՝ ճանաչման, խաղաղության դիմաց, կունենաք այս կամ այն տնտեսական առավելությունը։ Հիմա փաստացի կա մի իրավիճակ, երբ չունենք այդ հողն ու չունենք տնտեսական հնարավորություններ՝ Հյուսիս-Հարավ, Արևելք-Արմուտք և այլ նախագծերի տեսքով»,- ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող Սուրեն Պարսյանը՝ ելույթ ունենալով «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ։
Պատերազմի հետևանքով չորս հազար զոհերը, հաշմանդամ դարձած մարդիկ, բացի բարոյական, հոգեբանական կողմից, սոցիալ-տնտեսական նշանակություն ունեցող կորուստներ են։
«Չորս հազար զոհը ապագայում մոտ վեց հազար չծնված երեխա է։ Այսինքն, մենք մարդկային կորուստներ ունեցանք ոչ միայն հիմա, այլև՝ ապագայում։ Մենք հիմա մի քանի անգամ ավելի շատ պետք է ուշադրություն դարձնենք ծնելիությանն ու ժողովրդագրության հարցերին»,-ասաց նա։
Տնտեսագետը փաստում է, որ Հայաստանը զրկվել է այդ մարդկանց՝ զոհվածների, հաշմանդամություն ձեռք բերածների տնտեսական ներուժն ապագայում օգտագործելու հնարավորությունից։
«Ես այս ամենն ասում եմ, որպեսզի պատկերացնենք, թե ինչ կորուստներ ենք ունեցել, ինչպես կարելի է այն լրացնել»,-նշեց նա։
Անդրադառնալով պատերազմի հետևանքով այլ կորուստներին, Պարսյանը նշեց ջրային ռեսուրսները, որոնք բացի տեղական նշանակությունից, նաև տարածաշրջանային կարևորություն ունեին։ Մյուս կորուստը էներգետիկ ռեսուրսներն են, Հայաստանն Արցախից տարեկան կտրվածքով ստացել է սպառած էլեկտրաէներգիայի 5 տոկոսը։
«Հիմա չենք ստանում, քանի որ 36-37 ՀԷԿ-երից 30-ը գտնվում է թշանու վերահսկողության ներքո, ավելին, Հայաստանից Արցախ է էլեյտրաէներգիա մատակարարվում։ Մինչդեռ տարիներ շարունակ ներկայացվում էր, որ Արցախը բեռ է մեզ վրա, քանի դեռ այն կա, չենք զարգանալու։ Մինչդեռ Արցախը ոչ միայն մեր անվտանգային վահանն էր, այլև տնտեսական լուրջ երաշխիք Հայաստանի ընթացիկ ու հեռանկարյին զարգացման համար»,-նշեց Պարսյանը։
Հարակից հրապարակումներ`
- 2020 թ. դեկտեմբերին հայկական ԶՈւ-ի դուրսբերումն ուղղակիորեն հանգեցրել է «Զանգեզուրի միջանցքի» լեգիտիմացմանը. Ղազինյան
- Պատերազմի օրերին ՔՊ-ական 5 պատգամավոր, երկուսը չծառայած, որոշել են՝ այս ապրանքը ՊՆ պետք է գնա, թե ռազմական նշանակության չէ. Գեղամ Մանուկյան
- Արտակ Զաքարյան. Սրանք 3-րդ դասարանի՝ դասը չսովորած Լևոնիկի դեմքով ուզում են ժողովրդին բացատրել, թե բանակն էր մեղավոր պարտության համար
- Գլխավոր դատախազն ինձ և մեր գործընկերներին խոստացավ՝ ներկայացրեք փաստեր, և ես կձերբակալեմ Նիկոլ Փաշինյանին. Ղազինյան
- Սեյրան Օհանյան. «Հայաստան»-ը գործելու է «Ոչ Հայաստանի թուրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» կարգախոսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան