Տնտեսություն 14:47 04/11/2021 Հայաստան

ՎԶԵԲ-ն իր կանխատեսումներում բարձրացնում է աճի ցուցանիշը և զգուշացնում սպառնալիքների մասին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) իր գործունեության տարածաշրջանների վերաբերյալ 2021 թվականի կանխատեսման մեջ բարձրացրել է աճի ցուցանիշը մինչև 5,5 տոկոս, այսօր հրապարակված զեկույցում՝ «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարները»։

Թեև առաջին կիսամյակի բարձր ցուցանիշներից հետո Բանկը 1,3 տոկոսային կետով բարձրացրել է իր հունիսյան կանխատեսման ցուցանիշը, նա նախազգուշացնում է նաև սպասվող լուրջ սպառնալիքների մասին։

Բանկի տարածած հաղորդագրության համաձայն, հումքային ապրանքների և էներգակիրների բարձր գները, սահմանափակ աշխատաշուկան, մատակարարման շղթայի խաթարումները և արժույթի արժեզրկումը ՎԶԵԲ-ի գործունեության որոշ երկրներում սկսել էին բարձրացնել գնաճը նույնիսկ նախքան Covid-19-ով վարակվածության դեպքերի՝ վերջերս գրանցված կտրուկ աճը: Միջին հաշվով, ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում 2021 թվականի սեպտեմբերին գնաճը 3 տոկոսային կետով գերազանցել է 2019 թվականի վերջին գրանցված ցուցանիշը: Ի պատասխան՝ ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների մի շարք կենտրոնական բանկեր բարձրացրել են քաղաքականության տոկոսադրույքները:

ՎԶԵԲ-ի գործունեության որոշ երկրներում սահմանափակ աշխատաշուկաները սրեցին գնաճային ճնշումները՝ առաջացնելով ցածր միջին որակավորում պահանջող մասնագիտությունների թափուր աշխատատեղերի թվաքանակի կտրուկ աճ: Մնացած երկրների աշխատաշուկաներում պահպանվում է զգալի թուլացում: 2020 թվականի փետրվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում գործազրկությունն աճել է միջինում 1,4 տոկոսային կետով, մինչդեռ աշխատուժի մասնակցությունը նվազել է միջինում կես տոկոսային կետով։

ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորչիկն ասել է․ «Այս վերականգնումն ունի թե՛ դրական և թե՛ մտահոգիչ կողմեր: 2021 թվականի առաջին կիսամյակում կայուն աճ գրանցեցինք։ Սակայն հիմա անհանգստության պատճառները շատանում են: Թեև արտահանողները շահում են հումքային ապրանքների բարձր գներից, վերջիններս ուժեղ ազդեցություն են ունենում ներմուծողների առևտրային հաշվեկշռի վրա: Լուրջ մտահոգություն է առաջացնում մատչելի էներգիայի մատակարարումը, քանի որ մենք մտնում ենք ձմեռային շրջան, և հատկապես, քանի որ կառավարությունների կարողությունները սահմանափակ են»:

Covid-19 ճգնաժամին ի պատասխան տրամադրած խոշոր խթանիչ փաթեթներից հետո՝ 2019 թվականի վերջից ի վեր, ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում պետական պարտքը աճել է ՀՆԱ-ի՝ միջինում 13 տոկոսային կետով: Թեև երկրների մեծ մասում փոխառության ծախսումները շարունակում է մնալ նախաճգնաժամային մակարդակից ցածր, որոշ երկրներում դրանք կտրուկ աճել են:

Վերականգնումը ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում արագացավ 2021 թվականի առաջին կիսամյակում, երբ արտադրության ցուցանիշը տարեկան կտրվածքով աճեց 6,3 տոկոսով: Շարժունակությունը վերականգնվել էր ավելի վաղ, քան աշխարհի այլ մասերում, վերականգնվել են նաև արդյունաբերական արտադրությունը և մանրածախ վաճառքը: Ապրանքների և ծառայությունների արտահանումն աճել է՝ չնայած մատակարարման շղթայի ժամանակավոր խափանումներին։ Տրանսֆերտները նույնպես աճել են 2021 թվականի երկրորդ եռամսյակում՝ որոշ դեպքերում գերազանցելով 2019 թվականի մակարդակը։ Զբոսաշրջիկների այցելությունը գերազանցել է սպասելիքները, սակայն ՎԶԵԲ-ի գործունեության երկրների մեծ մասում այդ ցուցանիշը զգալիորեն ցածր է 2019 թվականի մակարդակից։

Ակնկալվում է, որ, քանի դեռ տնտեսությունները վերականգնվում են, 2022 թվականին աճը կլինի չափավոր՝ 3,8 տոկոս ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում: Սա 0,1 տոկոսային կետով ցածր է 2021 թվականի հունիսին ակնկալվող ցուցանիշից։ Այնուամենայնիվ, մեծ անորոշություն կա կանխատեսումների հարցում, և սա Covid-19-ի ապագա տարածման, արտաքին պայմանների հնարավոր վատթարացման ու առևտրային գործընկերների ավելի թույլ աճի հետ կապված ռիսկերի արտացոլումն է։

Զեկույցի հեղինակները զգուշացնում են, որ ավելի լայն տարածում գտած գնաճային մտահոգությունները կարող են զարգացած տնտեսություններում առաջացնել քաղաքականության խստացում` էլ ավելի թանկացնելով պարտքի սպասարկումը: Ճամփորդությունների սահմանափակումները և վարակման հետ կապված վախերը շարունակում են ազդել զբոսաշրջության ոլորտի հեռանկարների վրա: Թեև սնանկությունները մինչ այժմ զսպվել են, հետագայում, երբ քաղաքականության աջակցությունը կրճատվի, խոցելիություն կարող է առաջանալ:

Ակնկալվում է, որ Կենտրոնական Եվրոպայում և Բալթյան երկրներում 2021 թվականին արտադրությունը կավելանա 5,2 տոկոսով և 2022 թվականին՝ 4,7 տոկոսով՝ արտացոլելով 2021 թվականի առաջին կիսամյակի՝ սպասվածից լավ արդյունքները, թեև մատակարարման շղթայի խափանումները ազդել են որոշ երկրների տնտեսական աճի վրա:

Եվրոպական միության հարավ-արևելյան հատվածում ակնկալվում է, որ ՀՆԱ-ն կաճի 6,7 տոկոսով 2021 թվականին և 4,3 տոկոսով 2022 թվականին: Այս թվերն արտացոլում են Հունաստանի աճի կանխատեսման զգալի վերանայում, չնայած զբոսաշրջիկների այցելությունների ցուցանիշները մնում են 2019 թվականի մակարդակից ցածր:

Ակնկալվում է, որ Արևմտյան Բալկաններում արտադրությունը կաճի 6,4 տոկոսով 2021 թվականին և 4 տոկոսով 2022 թվականին: Տարածաշրջանի համար կանխատեսումը զգալիորեն վերանայվել է՝ արտացոլելով տարվա առաջին կիսամյակում ակնկալվողից ավելի բարձր ցուցանիշները, ներառյալ զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև արտահանման մեծ պահանջարկը ԵՄ-ի շուկայի կողմից:

Ակնկալվում է, որ Ռուսաստանում արտադրությունը կաճի 4,3%-ով 2021 թվականին և 3%-ով 2022 թվականին, ինչը պայմանավորված է պետական ​​ծախսերի ծրագրերով, որոնց նպաստում են հումքային ապրանքներից ստացված ավելի բարձր եկամուտները:

Ակնկալվում է, որ 2021 թվականին Արևելյան Եվրոպայում և Կովկասում արտադրությունը կաճի 3,6 տոկոսով, իսկ 2022 թվականին՝ 2,9 տոկոսով՝ արտացոլելով տարվա առաջին կիսամյակի բարձր արդյունքները, թեև երրորդ եռամսյակում նկատվում են թափի դանդաղեցման նշաններ։

Ակնկալվում է, որ Կենտրոնական Ասիայի տնտեսությունները կաճեն 4,9 տոկոսով 2021 թվականին և 4,8 տոկոսով 2022 թվականին՝ հումքային ապրանքների գների բարձրացման և դրամական փոխանցումների վերականգնման շնորհիվ:

Ակնկալվում է, որ 2021 թվականին Թուրքիայի տնտեսությունը կաճի 9 տոկոսով, իսկ 2022 թվականին՝ 3,5 տոկոսով, ինչին նպաստում են լոքդաունից հետո ներքին պահանջարկի վերականգնումը և արժույթի արժեզրկումից օգուտներ քաղող՝ հաստատուն արտահանումը: Մակրոտնտեսական կայունության համար ռիսկերը, սակայն, աճել են։

Ակնկալվում է, որ արևելյան և հարավային Միջերկրական տարածաշրջանում 2021 թվականին արտադրությունը կաճի 4,2 տոկոսով, իսկ 2022 թվականին՝ 4,4 տոկոսով՝ արտացոլելով Եգիպտոսի տնտեսական ակտիվության հաստատուն աճը, մասնավորապես, 2021 թվականի երկրորդ եռամսյակում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համողմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել
Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։ Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
«Մեր համար տարին լավ էր, բայց կարող էր ավելի լավ լինել, այն առումով, որ մենք դեռ ունենք տեղ՝ նշաձողը բարձրացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:32
ՊԵԿ-ը նիկոլական բլոգերին՝ 222lava-ին տուգանել է 109 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն 109 մլն դրամի վաչական տուգանք է նշանակել Ինսթագրամում  222lava անունով հանդես եկող Էրիկ Շահբազյանին։ Այդ փաստը...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերի շուկայական արժեքի և գումարի հանրագումարը մոտ 30 մլն դոլար է. Վարդապետյան
«Գույք ամրակցելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն...
Աղբյուր` Panorama.am
13:13
Սարսափելի դեպք. Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին
«Քանի որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ նախատեսված է արտադրողականության ցուցանիշը հասցնել 12 դոլար ՀՆԱ-մարդ/ժամ՝...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ եղանակ է սպասվում ամանորին
Երևանում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Կսկսենք ելույթավճարներով շահագրգռել մեր արտիստներին, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են. Արմեն Սարգսյան
«Հայկական ժողովրդական արվեստը դառնում է էլ ավելի մրցունակ։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հիմնախնդիրներից է եղել...
Աղբյուր` Panorama.am
12:31
Թող փորձի, ինքը պետք է գնա ուրիշ տեղ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը Բագրատ Սրաբազանը համարում է ոչ թե արտահերթ ընտրություններին ընդառաջ նախապատրաստում, այլ մեծ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Դդմաշենում գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե նպաստ ստացողը մերժելու է աշխատանքի առաջարկը, կարող ենք նրան ասել՝ նպաստի համակարգից դուրս ես գալիս. Նախարար
«Նպաստի համակարգում որևէ սահմանափակում չունեցող շուրջ 30 հազար աշխատունակ մարդ ունենք»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
12:06
Բագրատ Սրբազան. Մեր հիմնական խնդիրը եղել են կազմակերչական աշխատանքն ու վստահություն
«Սա երկարատև կռիվ է։ Ես հասկանում եմ, որ մեր զգացմունքները, մտածումներն այնքան պրկված են, որ մենք, այո´, ժամ առաջ, օր առաջ ուզում...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}