Այդպես ենք հարմար գտել. Վահրամ Դումանյանը՝ Սուրեն Պապիկյանին ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդում ընդգրկելու մասին
«Տրամադրված չենք շարունակել դպրոցական արձակուրդը, այսինքը՝ կանցնենք առկա ուսուցման տարբերակին՝ խստագույնս պահպանելով հակահամաճարակային կանոնները»,-կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և հավելեց, որ ցանակնում են, որ նաև ԲՈՒՀ-երում նոյեմբերի 15-ից նորից սկսվի առկա ուսուցումը:
Լրագրողներից մեկը նշեց, որ ՀՄՊՀ, ԵՊՀ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդներում կան փոխնախարարներ, այլ պաշտոնյաներ, իսկ իշխանությունը խոստանում էր, որ հոգաբարձուների խորհրդի կազմերում կլինեն անձինք, որոնք ներդրում կապահովեն ԲՈՒՀ-երում և հարցրեց, թե այդ ներդրողները Սուրեն Պապիկյանը, Նաիրի Սարգսյանը և մյուս պաշտոնյանե՞րն են:
Դումանյանը հայտարարեց, որ կառավարությունը նման բան չի ասել, այլ ասել է, որ ցանկալի է, որ խորհուրդների կազմում լինեն մարդիկ, որոնք ֆինանսական լուրջ աջակցություն կկարողանան տրամադրել:
Անցնելով ԲՈւՀ-երի խորհրդների ապաքաղաքականացման խոստումների կատարման վերաբերյալ հարցի պատասխանին՝ ԿԳՄՍ նախարարը հայտնեց. «Հավատարիմ ենք մնացել քաղաքական որոշմանը, որ բուհերի հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն պաշտոնյաներ»:
Նա հաստատեց, որ ԲՈւՀ-երի հոգաբարձուների խորհուրդներում շարունակում են պաշտոնյաներ ներգրավվել,քանի որ այդպես են հարմար գտնում:
«Մենք ներկայացրել էինք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որի որոշ դրույթներ Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական: Հիմա շրջանառում ենք օրենքի նոր տարբերակ, մնում ենք նույն սկզբունքին, որ չպետք է լինեն քաղաքական դեմքեր: Այսօրվա գործող օրենքների շրջանակում է կատարվել ամեն ինչ»,-հայտնեց Դումանյանը:
Լրագրողները հարցրեցին, թե Սուրեն Պապիկյանն ի՞նչ կարող է անել ԵՊՀ-ում, կրթության, գիտության ոլորտում՝ ԿԳՄՍ նախարարը պատասխանեց. «Կապրենք, կտեսնենք և նման հարց ձևակերպելը, կարծում եմ, տեղին չէ, երբ անձնավորված ասում եք՝ ինչ կարող է անել»,-արձագանքեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները