Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի տասը քաղաքական ուժ
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ մարմինների ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի չորս համայնքներում՝ Վանաձորում, Սպիտակում, Թումանյանում, Փամբակում։
Մրցակցությունն առավել մեծ է մարզկենտրոն Վանաձորում։ Panorama.am-ին ԿԸՀ-ից հայտնեցին, որ այստեղ տեղական ինքակառավարման մարմիններում ընդգրկվելու համար առաջադրվել է տասը քաղաքական ուժ՝ Հայաստանի աշխատավորական սոցիալական կուսակցությունը, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Ալյանս», «Հանրապետություն», Հայաստանի կոմունիստական կուսակցությունները։
Սպիտակում քաղաքապետի պաշտոնի համար պայքարի հայտ է ներկայացրել չորս քաղաքական ուժ՝ «Իմ հզոր համայնք», «Հայրենիք», ՀՅԴ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Թումանյում ընդամենը երկու ուժ է առաջադրված՝ «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Փամբակում իշխող ուժի միակ մրցակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղաքրունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի 36 խոշորացված համայնքներում։
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեին հոկտեմբերի 21-31-ը։
Ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի նոյեմբերի 10-ից, կշարունակվի մինչև դեկտեմբերի 3-ը։
Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ինքնաբացարկի մասին դիմումներ կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 25-ը։
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրում առավել մեծ թվով քաղաքական ուժեր պայքարում են Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար
- Արտաշատում ու Արարատում թեժ պայքար է սպասվում
- Ովքե՞ր են Արագածոտնում դեկտեմբերի 5-ի ընտրությունների մասնակիցները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին