Տիգրան Աբրահամյան. Մեր գլխավոր խոչընդոտն այդքան Ադրբեջանը չէ, որքան Հայաստանում հաստատված իշխանությունը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախում ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ անորոշությունը։ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման վրա, պետք է լինի առաջնային օրակարգում։
Այս օրակարգը պետք է արտահայտվի ոչ թե «դիժուռնի» հայտարարությունների, այլ իրական կյանքում քաղաքական, գաղափարական, քարոզչական և ծրագրային մոտեցումների տրամաբանության ներքո։
Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող ցանկացած հայ, ով ունի պայքարի կամք, ցանկություն, պետք է հստակ իմանա իր անելիքն Արցախի ու Հայաստանի շուրջ զարգացող ցանկացած սցենարային զարգացման համար։
Արցախի ու Հայաստանի բոլոր առողջ ուժերի՝ քաղաքական և ոչ քաղաքական, նպատակը պետք է դառնա հանրության գաղափարական մոբիլիզացիա իրականացնելը՝ հային դուրս բերել ընկածի, կոտրվածի, պարտվածի կարգավիճակից և նրան տրամադրել երկարատև պայքարի։
Թե ինչ է ուզում, մտածում կամ անում Ադրբեջանը, դա հարցի մի կողմն է, մեր խնդիրն է հասկանալ, թե մենք ինչ ենք անելու։
Մեր գլխավոր խոչընդոտն այդքան Ադրբեջանը չէ իր նավթադոլարային ռեսուրսներով և դաշնակիցներով, որքան Հայաստանում հաստատված իշխանությունը, որը Հայաստանի ջախջախումը ապահովելով փորձում է հանրության մեջ արմատավորել այն գաղափարը, որ հայը հաղթելու ուժ, ռեսուրս, կամք չունի և ճիշտը իրավիճակին համակերպվելն ու անվերջն զիջելը։
Հայաստանի և Արցախի համար պայքարը պետք է տարբեր ժամանակային կտրվածքով ճիշտ պլանավորել և խրամատավորվել նպատակային պայքարի»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Այս իշխանության գործելաոճը չի փոխվում՝ մարդկանց հրամցնել կենցաղը
- Ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված. Տիգրան Աբրահամյան
- Պատերազմի առաջին օրերից Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը Արցախի նախագահի և իր անվտանգության մեծացումն էր. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Սանասարի ու Կովսականի Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չունի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ
- Տիգրան Աբրահամյան. Ծանր հետևանքների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն
- Պատերազմի ողբերգական հետևանքների հիմքը դրվել է հենց սեպտեմբերի 25-ին և հենց Փաշինյանի մեղավորությամբ. Տիգրան Աբրահամյան
- Փաշինյանն անցնում է սահմանները. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Խնդրում եմ տրամադրեք վիրավորում ստացած 6 վիրավոր զինծառայողների անուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին