Աշխարհի բնակչության կեսից ավելին մինչև 2030 թվականը կապրի ջրի սթրեսի պայմաններում
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հաստատել է հիդրոլոգիայի համար նոր տեսլական, ռազմավարություն և զուգորդող գործողությունների ծրագիր։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսը հավանություն է տվել Ջրային ռեսուրսների մասին հռչակագրին՝ ներառյալ Ջրի և կլիմայի կոալիցիային, արագացնելու ԿԶՆ 6 իրագործումը, և հաստատել հիդրոլոգիայի համար նոր տեսլական, ռազմավարություն և զուգորդող գործողությունների ծրագիր։
Բանաձևերն արտացոլում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից ջրին տրված գլխավոր առաջնահերթությունը՝ հաշվի առնելով աճող ջրի սթրեսը և ջրի հետ կապված վտանգները, որոնք զուգորդված են մարտահրավերներին դիմակայելու անբավարար և մասնատված կարողություններով։
Աշխարհի բնակչության կեսից ավելին մինչև 2030 թվականը կապրի ջրի սթրեսի պայմաններում:
Կլիմայի փոփոխությունն ավելի կսրի այս պայմանները և կմեծացնի մարդկության խոցելիությունը ջրի հետ կապված աղետների նկատմամբ: Ելնելով իրավիճակի հրատապությունից՝ Ջրային հռչակագիրը սահմանում է հետևյալ ձգտումները.
- Որ մինչև 2030 թվականը հեղեղումների և երաշտների հետ կապված վաղ նախազգուշացումները հասանելի կլինեն մոլորակի ցանկացած անկյունում ապրող մարդկանց,
- Որ ջրային ռեսուրսների և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի քաղաքականությունները, որոնք մշակվել են կայուն զարգացման օրակարգում կինտեգրվեն` ժողովրդին առավելագույն օգուտ բերելու համար,
- Որ մենք հետամուտ կլինենք հասնելու այս նպատակներին՝ կարողությունների զարգացման, գիտելիքների և տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև քաղաքականությունների, բոլոր մակարդակներում ինստիտուցիոնալ և իրավական/նորմատիվ հենքի ձևավորման ճանապարհով, որը հնարավորություն կտա ընդլայնել գործընկերային հարաբերությունները բոլոր շահագրգիռ կողմերի միջև՝ հասարակության բոլոր սեկտորներից:
Ջրի և կլիմայի կոալիցիա
Արտահերթ կոնգրեսը հաստատեց Ջրի և կլիմայի կոալիցիան «խթանելու հիդրոլոգիական, կրիոսֆերային, օդերևութաբանական և կլիմայական ինտեգրված տեղեկատվության փոխանակումն ու հասանելիությունը՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և գետավազանային մակարդակով ճկուն և կայուն ջրային ռեսուրսների համակարգերի պլանավորման և գործարկման համար»։
Հիդրոլոգիայի գործողությունների ծրագիր
Մարտահրավերներին դիմակայելու համար Արտահերթ կոնգրեսը համաձայնեցրեց գործողությունների մանրամասն ծրագիր։ Այն սահմանում է ՀՕԿ-ի ութ երկարաժամկետ հավակնությունների թիրախային արդյունքները: Այն է՝ ոչ ոք չպետք է զարմանա ջրհեղեղներից, բոլորը պետք է պատրաստ լինեն երաշտին դիմակայելու: Հիդրոկլիմայական և օդերևութաբանական տվյալները պետք է նպաստեն պարենային անվտանգության օրակարգին:
Բարձր որակ ունեցող տվյալները պետք է աջակցեն գիտությանը: Գիտությունն է հիմք հանդիսանում գործառնական հիդրոլոգիայի համար: Կայուն զարգացումը պետք է ապահովվի հիդրոլոգիական տեղեկատվության միջոցով: Ջրի որակը պետք է հայտնի լինի ամենուրեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան