Կքննարկենք պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքին մասնակցությունը, եթե ընդդիմությունը կորցնի ¼ + 1 ձայն ձևաչափը. Ղազինյան
«Եթե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվի այն կազմով, ինչ այսօր ունի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, անխուսափելիորեն ամեն ինչ բացահայտվելու է»,- «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նա նշեց, որ եթե իշխանությունները փորձեն համալրել հանձնաժողովը «հաճախորդների ֆան կլուբի անդամներով», ապա այդ պարագայում ընդդիմությունն առհասարակ պետք է քննարկի այդ հանձնաժողովին իր մասնակցելու նպատակահարմարության հարցը։
«Եթե ընդդիմությունը կորցնի ¼ + 1 ձայն ձևաչափը, որն այսօր ունի, ապա դրան մեր մասնակցությունը կդառնա ձևական, մենք կամա թե ակամա մաս ենք կազմելու հրեշավոր հանցագործությունների պարտակմանն ու քողարկմանը։ Մեր քաղաքական և մասնագիտական հիմնական թիրախն է դրվագ առ դրվագ բացահայտել այս իշխանության կողմից հայկական պետականության և Արցախի դեմ կատարված դավաճանական հանցագործությունների ամբողջ ծավալը»,- ասաց Ա. Ղազինյանը։
Նրա խոսքով, նման դեպքում իրավական գործիքակազմը կօգտագործեն՝ դիմելով ՍԴ, եթե գտնեն ակնհայտ հակասություն սահմանադրությանը, խորհրդանում պայքար կմղեն, որպեսզի դա չանցնի։
«Ամեն պատահածի չեն հրավիրում այդ հանձնաժողով, ամեն փողոցային ակտիվիստի չի կարելի թույլ տալ մոտենալ այդ հանձնաժողովին, ստախոս կեղծարարներին չի կարելի թույլ տալ, որ դառնան հանձնաժողովի փորձագետ։
Դատելով վերջին լուրերից, որ պատրաստվում են պատերազմի քարոզչական կեղծիքի հիմնական խոսափող հանդիսացող անձին ներառել հանձնաժողովում որպես փորձագետ, ապա հանձնաժողովում սկսում են «հաղթելու ենք 2» օպերացիան, բայց այս անգամ չեն հաղթելու»,- ասաց Ա. Ղազինյանը։
Հիշեցնենք` հուլիսին իշխանությունը հայտարարեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու որոշման մասին։ Տեղեկություններ են հայտնվել, որ ՊՆ նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կնշանակվի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն առաջնորդվում է ամեն ինչ հանուն խաղաղության սկզբունքով՝ ոտնահարելով ՀՀ և ԱՀ արժանապատվությունը. Մետաքսե Հակոբյան
- Սուրեն Պարսյան. Չորս հազար զոհը ապագայում մոտ վեց հազար չծնված երեխա է
- 2020 թ. դեկտեմբերին հայկական ԶՈւ-ի դուրսբերումն ուղղակիորեն հանգեցրել է «Զանգեզուրի միջանցքի» լեգիտիմացմանը. Ղազինյան
- Պատերազմի օրերին ՔՊ-ական 5 պատգամավոր, երկուսը չծառայած, որոշել են՝ այս ապրանքը ՊՆ պետք է գնա, թե ռազմական նշանակության չէ. Գեղամ Մանուկյան
- Արտակ Զաքարյան. Սրանք 3-րդ դասարանի՝ դասը չսովորած Լևոնիկի դեմքով ուզում են ժողովրդին բացատրել, թե բանակն էր մեղավոր պարտության համար
- Գլխավոր դատախազն ինձ և մեր գործընկերներին խոստացավ՝ ներկայացրեք փաստեր, և ես կձերբակալեմ Նիկոլ Փաշինյանին. Ղազինյան
- Սեյրան Օհանյան. «Հայաստան»-ը գործելու է «Ոչ Հայաստանի թուրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» կարգախոսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան