«Հրապարակ». ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եղբոր հոգեհանգստի արարողությանը մասնակցել են նախկին և ներկա պաշտոնյաներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Արմավիրի Բամբակաշատ համայնքում տեղի է ունեցել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եղբոր հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել են նախկին և ներկա պաշտոնյաներ՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՊՆ նախկին և ներկա պաշտոնյաներ։
Դավթյանին ցավակցելու է գնացել նաև Նիկոլ Փաշինյանը: Ներկաներից մեկից տեղեկացանք, որ Փաշինյանը երկար չի մնացել, մտել և արագ դուրս է եկել` չի շփվել որևէ մեկի հետ: Իսկ Դավթյանի եղբայրը մահացել է կորոնավիրուսից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: