Չինաստանը հայտնվել է Ուհանի համաճարակից հետո «Քովիդ-19»-ի ամենածանր բռնկման շեմին
Չինաստանը հայտնվել է կորոնավիրուսի տարածման ամենածանր իրավիճակում 2019 թվականին Ուհան քաղաքում բռնկված համաճարակից հետո: Այս մասին գրում է «Daily Mail»-ը։
Երկրով մեկ տարածվող նոր դեպքերի քանակը գնալով աճում է՝ գերազանցելով եռամսյա ամենաբարձր ցուցանիշը: Երկրի կառավարությունը ստեղծված իրավիճակը «լուրջ» է անվանել:
Համաճարակի բռնկումը պայմանավորված է «Դելտա» հիմնամանրէի տարածմամբ: Վերջին տվյալների համաձայն՝ երկրում վիրուսի փոխանցման ավելի քան 600 դեպք է արձանագրվել նոր բռնկման ֆոնին: Ավելի վաղ հաղորդվում է 100 դեպքի մասին, որոնք տարածվել են 19 նահանգում: