Բժիշկները Չեխիայի նախագահին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է սովորական բաժանմունք, հայտնել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի մամուլի քարտուղար Իտկա Զինկեն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Զեմանը հոկտեմբերի 10-ին շտապ հոսպիտալացվել էր երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո։
«Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի առողջական վիճակի բարելավման հետ կապված՝ բժիշկները որոշել են նրան ինտենսիվ թերապիայից տեղափոխել սովորական բաժանմունք»,- Զինկեի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Միաժամանակ Չեխիայի Սենատը քննարկել է նոյեմբերի 5-ին Զեմանից լիազորությունները վերցնելու վերաբերյալ քվեարկություն անցկացնելու հնարավորությունը՝ նրա պարտականությունները չկատարելու պատճառով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան