Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ
Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Դավիթ Չալոյանը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մոհամադ Աբդուլաևի հետ և առավելության հասավ 5:0 հաշվով: Այսպիսով, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամը դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ:
Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին։
Նշենք, որ ավելի ուշ կիսաեզրափակիչում իր ուժերը կչափի նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան