Վահե Հակոբյանը հանդիպել է ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի հետ
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի և Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի հանդիպումը:
«Վերածնվող Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, քննարկվել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ուղիներն ու զարգացման հեռանկարները ինչպես քաղաքական, այնպես էլ, մասնավորապես, տնտեսական ուղղությամբ, անդրադարձել են արցախյան հիմնահարցին վերաբերող դիրքորոշումներին և լուծման հնարավոր ուղիներին:
Երկուստեք կարևորվել են շարունակական համագործակցությունն ու գործընկերային հարաբերությունների ամրապնդումը: