Դատապարտյալներից մեկը դադարեցրել է հացադուլը
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը և ՔԿՎ պետի տեղակալ Արսեն Համբարձումյանն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին, նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպել անհատական ընդունելություն և քննարկել վերջիններիս բարձրացրած խնդիրները՝ հորդորելով նրանց դադարեցնել հացադուլը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ ընդունելության ընթացքում հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկը պատրաստակամություն է հայտնել հացադուլը դադարեցնելու վերաբերյալ՝ հանդիպման ավարտին այդ մասին համապատասխան դիմում ներկայացնելով ՔԿ հիմնարկի վարչակազմին:
Ըստ աղբյուրի, այս պահի դրությամբ հացադուլը շարունակող դատապարտյալների առողջական վիճակը բավարար է, գտնվում են բժիշկների հսկողության ներքո. ներկայում ևս տարվում են համապատասխան աշխատանքներ՝ դատապարտյալներին հացադուլից դուրս բերելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան