«Պատիվ ունեմ» դաշինքը կմասնակցի նոյեմբերի 8-ի հանրահավաքին. Արթուր Վանեցյան
«Երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարողացել է մսխել այն ամենը, ինչը նրան թողել էին նախկին նախագահները՝ մեր հայրենիքի արցախյան հատվածի 12 հազար 500 քառակուսի կիլոմետր տարածք, լավ բանակցային ժառանգություն, անվտանգ երկիր, մարտունակ բանակ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հրաժարականի տեքստը պետք է բոլորի համար ահազանգ լիներ, ոչ թե փորձեին կեղծ օրակարգերով, կեղծ լուրերով անհեթեթ պնդումներով վարկաբեկել իր անձը։
Հարցին՝ մասնակցելո՞ւ է նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին, Արթուր Վանեցյանն ասաց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող կուսակցությունները հայտարարել են՝ մասնակցելու են հանրահավաքին, լինելու են որպես հանրահավաքի սովորական մասնակիցներ։
«Կազմակերպիչները մեր գործընկերներն են, և այդ օրակարգը մենք պաշտպանում ենք, ելույթներ չենք ունենալու»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի մասնակցությանը, Արթուր Վանեցյանն ասաց, թե տեղյակ չէ այդ մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Համազգային դիմադրությունը սկիզբ է առնում նոյեմբերի 8-ին
- Գեղամ Նազարյան. Նոյեմբերի 8-ին ժամը 6-ին անկախ եղանակային պայմաններից հավաքվում ենք Ազատության հրապարակում
- «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին ժամը 18։00-ին հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին