Մնում է մի բան՝ ցույց տալ, որ սրանք ոչ միայն դավաճան են, այլ նաև կոռուպցիոներ. Հայկ Մամիջանյան
«Մեր վերջնական նպատակը, միանշանակ, սրանց հեռացումն է իշխանությունից, սրանում երկրորդ կարծիք չի կարող լինել»,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն՝ արձագանքելով հասարակության մեջ շրջանառվող կեղծ թեզին, թե խորհրդարանական ընդդիմությունը մի օր կարող է իշխանությունների հետ մեկ սեղանի շուրջ բանակցությունների նստել:
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է սովորեն, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, և ԱԺ-ում կա իրապես ընդդիմադիր երկու խմբակցություն:
«Ու իրենք չեն կարող ինչ ուզեն՝ անեն խորհրդարանում: Այո, իրենք պիտի հրավիրվեն, կանչվեն խորհրդարան»,- հայտարարեց պատգամավորը՝ շեշտելով, որ խորհրդարանական ընդդիմության խնդիրը նաև ԱԺ ամբիոնից ժողովրդին իշխանությունների էությունը բացատրելն է:
Բացի Նիկոլ Փաշինյանից անմիջական կախում ունեցող ընտրողներից, վերջինիս ձայն տված մյուս հատվածի ընտրության համար Մամիջանյանը մեղավոր է համարում ընդդիմությանը, նաև՝ «Պատիվ ունեմ» դաշինքին, քանի որ իրենք չեն կարողացել հասնել նրան, որ ժողովրդին հասկացնեն՝ իշխանությունները դավաճան են:
«Ես որևէ խնդիր չունեմ, եթե Հայաստանի որևէ քաղաքացու համար այնպես է ստացվել, որ կոռուպցիան ավելի կարևոր է, քան հայրենիքի կորուստը, ես նրան ոչ պիտակավորելու եմ, ոչ ասելու եմ որևէ խոսք, ինձնից հասնում է միայն մի բան՝ ցույց տալ, որ սրանք ոչ միայն դավաճան են, այլ նաև կոռուպցիոներ»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան