Պետական բյուջեում կտրուկ աճել են արտասահմանյան գործուղումների ծախսերը. Թևանյան
«2021 թվականին 2020-ի համեմատ ծառայողական գործուղումների ծախսերը պետական բյուջեում աճել են շուրջ 4-5 անգամ։ Հատկապես կտրուկ աճել են արտասահմանյան գործուղումների ծախսերը, նույն տենդենցը պահպանվել է նաև 2022-ի բյուջեի նախագծում»,- ԱԺ-ում 2022 թ. պետական բյուջեի քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը։
Նա հարցով դիմեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին, թե ինչո՞վ է պայմանավորված այս կտրուկ աճը, արդյո՞ք դա իր հետևից որևէ տնտեսական կամ արդյունքային էֆեկտ ունեցել է, ի՞նչ էֆեկտ են ակնկալում այդ թվերից հաջորդ տարի։
Ա. Ղևոնդյանը նախ ասաց, որ գործուղումները 2020-ին գրեթե զրոյական են եղել` պայմանավորված կորոնավիրուսի համավարակով.
«Արձանագրելով կտրուկ աճ` մենք պետք է արձանագրենք կտրուկ անկում 2020 թվականին։ 2020թ-ի շատ միջոցառումներ տեղափոխվեցին 2021 թվական։ Այս տարի նաև կտրուկ նվազեցին տեսակապի միջոցով միջոցառումների անցկացումը, եթե 2020 թվականին դա կիրառվում էր»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան