Ճապոնիան և Գերմանիան համատեղ զորավարժություններ են սկսել Խաղաղ օվկիանոսում
Ճապոնական և գերմանական զորքերը հինգշաբթի սկսել են երկօրյա ռազմածովային զորավարժությունները Խաղաղ օվկիանոսում: Սպասվում է, որ ուրբաթ օրը գերմանական «Բավարիա» ռազմական ֆրեգատը փորձաքննության կանցնի Ճապոնիայի պաշտպանության նախարարության ղեկավար Նոբուո Կիշիի կողմից։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ըստ ճապոնական հրամանատարության, զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել ինքնապաշտպանական ուժերի մարտավարական հմտությունները և ամրապնդել փոխգործակցությունը գերմանական նավատորմի հետ։
Ճապոնական կողմից զորավարժություններին մասնակցելու է «Սամիդարե» կործանիչը։
Ըստ ճապոնական լրատվամիջոցների, «Բավարիա» ֆրեգատը դարձել է գերմանական առաջին ռազմանավը, որը մտել է Ճապոնիա վերջին 20 տարվա ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան