Կիևին սպառնում են ռուս կատակերգուները. Զախարովան՝ Գալկինի Ուկրաինայի սև ցուցակում հայտնվելու մասին
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուս կատակերգու Մաքսիմ Գալկինի Ուկրաինայի մշակույթի նախարարության սև ցուցակում հայտնվելու փաստը։ Համաձայն պարզաբանման՝ նշված մարդիկ սպառնում են Ուկրաինայի անվտանգությանը։
«Ուկրաինայի ազգային անվտանգությունը վտանգի տակ է։ Նրան սպառնում են ռուս կատակերգուները: Ուկրաինացի կատակերգուները, ըստ երևույթին, այլևս չեն կարողանում տեր կանգնել անկախությանը. բոլորը քաղաքականություն են մտել»,- գրել է նա Telegram-ի ալիքում:
Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը Ուկրաինայի անվտանգության ծառայության առաջարկությամբ ռուս կատակերգու Մաքսիմ Գալկինին ներառել են ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող անձանց ցուցակում։
Այս ցուցակում ներառված է 259 մարդ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին