Գեղամ Նազարյան. Նոյեմբերի 8-ին ժամը 6-ին անկախ եղանակային պայմաններից հավաքվում ենք Ազատության հրապարակում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը, զոհվեց ղարաբաղյան երրորդ պատերազմում, ֆեյսբուքյան գրառմամբ կոչ է անում մասնակցել Ազատության հրապարակում նոյեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքին։
«Հարցնում են, շատ են հարցնում, թե ինչպես կանխենք, թույլ չտանք հակահայկական հերթական համաձայնագիրը կամ փաստաթուղթը։
Օրինակ, այսպես, նոյեմբերի 8-ին ժամը 6-ին անկախ եղանակային պայմաններից, անձնական ծրագրերից հավաքվում ենք Ազատության հրապարակում ու ՈՉ ենք ասում Արցախի կործանմանը, Հայաստանի տարածքի բզկտմանը, Հայաստանի թուրքացմանը։
Հավատացեք, որքան շատ լինենք, այնքան այս վարչախմբի ու աշխարհի համար հասկանալի կդառնա, թե մեր ազգի կարող, ստեղծող, արարող հատվածն ինչ է ուզում։
Այնպես որ, բոլորս, ովքեր ֆիզիկապես ի վիճակի ենք, նոյեմբերի 8-ին, ժամը 18-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում։
Եւ նրանք, ովքեր կարող էին գալ, բայց այս կամ այն պատճառաբանությամբ չեն գա, հետո թող չասեն՝ բա վերջը ոնց է լինելու, բա սրանցից երբ ենք պրծնելու»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան