«Ալյանս»-ում Արզաքացյանի նկատմամբ հետապնդման հիմնավորումն անհեթեթ են որակում
«Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել ՏԻՄ ընտրություններին «Ալյանս»-ի հայտ ներկայացնելուց անմիջապես հետո, մինչ դեռ քրեական գործը հարուցվել է ամիսներ առաջ»,-նման հայտարարություն է տարածել Ալյանս դեմոկրատական կուսակցությունը Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ։
«Այո՛, 21-րդ դարում, 2021թ-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է
ունենում ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ անհեթեթ հիմնավորումներով
իրավական հետապնդում: Ակնհայտ է, որ մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է կիրառվել Արզաքանցյանի «Ալյանս» մուտք գործելու և խորհրդի նախագահ ընտրվելու պահից օրեր անց, ՏԻՄ ընտրություններին «Ալյանս»-ի հայտ ներկայացնելուց անմիջապես հետո, մինչ դեռ քրեական գործը հարուցվել է ամիսներ առաջ:
Հիշեցնում ենք, որ քրեական գործը հարուցվել է ճիշտ այն նույն տեղեկանքի առթիվ, որի հիման վրա Արզաքանցյանին հանեցին մրցապայքարից խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի տասը քաղաքական ուժ
- Արմավիրում առավել մեծ թվով քաղաքական ուժեր պայքարում են Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար
- Արտաշատում ու Արարատում թեժ պայքար է սպասվում
- Ովքե՞ր են Արագածոտնում դեկտեմբերի 5-ի ընտրությունների մասնակիցները
- Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են
- Տիգրան Արզաքանցյանի ընտրությունը՝ «Ալյանսի» համագումարի օրակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան