Հրաժեշտի պարգև Անգելա Մերկելին
Հրաժեշտ ընկերներին և դաշնակիցներին. Անգելա Մերկելը, ով գրեթե թոշակի է անցել կանցլերի պաշտոնից, վերջին այցն է կատարել Ֆրանսիա: Ուղևորությունը խորհրդանշական է․ Գերմանիայի և Ֆրանսիայի միջև հետպատերազմյան հարաբերությունների հաստատումը ապացուցել էր համաեվրոպական միություն կառուցելու հնարավորությունը. այժմ երկու երկրների բարեկամությունը համարվում է ԵՄ խորհրդանիշներից մեկը։ Այս մասին գրում է Euronews-ը։
Ֆրանսիայում Մերկելի կառավարման 16 տարիների ընթացքում 4 նախագահ է փոխվել, նա մշտապես եղել է Փարիզում։ Այսպիսով, այժմ, փոփոխության համար Էմանուել Մակրոնը կանցլերին հրավիրել է Բոն քաղաք, որն անվանում են Բուրգունդիայի գինեգործական մայրաքաղաք։
«Ֆրանսիայի և նրա նախագահի հետ հիանալի բարեկամությունը ինձ այսօր բերեց մի հրաշալի վայր՝ բացահայտելու Ֆրանսիան Փարիզից դուրս: Շատ կարևոր է ճանաչել ոչ միայն Փարիզը»,-ասում է Անգելա Մերկելը։
Մակրոնը Գերմանիայի կանցլերին պարգևատրել է ՝ Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով՝ երկար տարիներ հարաբերությունների ամրապնդման և ի շահ ողջ Եվրոպայի աշխատելու համար, որը շատերն անվանում են հրաժեշտի պարգև։
Անգելա Մերկելի՝ ուժեղ և ճանաչված եվրոպացի առաջնորդի հեռանալուց հետո Եվրամիությունում առաջատար դերը կարող է փոխանցվել Ֆրանսիային և, հետևաբար, նրա նախագահին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան