Շատ խելք պետք չի հասկանալու համար, որ մեր կառավարությունը անողնաշար է ու ստոր խաբեբա․ Արթուր Խոջաբաղյան
Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանը գրում է․
«Տեղադրում եմ 2 լուսանկար։ Առաջինը՝ թշնամու մեր սահմանը ներխուժած տարածքի մակերեսն է նշած առնվազն Սև Լճի տարածքում (Գիտենք որ ներխուժումներ կան առնվազն Գեղարքունիքի մարզում)։
Օգտագործելով Google Earth գործիքը հնարավոր է չափել թշնամու զբաղեցրած տարածքի մոտավոր մակերեսը։Այն կազմում է շուրջ 6կմ քառակուսի։
Երկրորդ լուսանկարում երևում է, որ Որոտանի հատվածում միջպետական ճանապարհը հայկական վերահսկողության տակ պահելու համար բավարար էր միայն պահել շուրջ 2կմ քառակուսի տարածք։
Հիշեցնեմ, որ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ ամբողջը իր կարգադրությամբ էր հանձնվել` խուսափելու համար պատերազմից։
Բայց հետո, ստացվում է, որ թուրքը առնվազն 3 անգամ շատ մակերեսով տարածք է վերցրել ՀՀ ԽՍՀՄ սահմաններով գծված տարածքից։ Եվ Փաշինյանը հետո արդեն փորձում է մեզ համոզել «հո Սև լճի 20-30%ի համար կռիվ չենք սկսելու»։
Իսկ այսօր էլ չասեմ թե ինչքան նեղություն ու լկտի է պահում թշնամին իրեն Որոտանի հատվածում իր վերահսկողության տակ անցած ճանապարհի վրա։
Շատ խելք պետք չի հասկանալու համար, որ մեր կառավարությունը անողնաշար է ու ստոր խաբեբա։
Ինքներդ կարող եք չափել այդ մակերեսները, եթե ինձ չեք հավատում։
Հանուն խաղաղության մենք հանձնեցինք Արցախի 75%ն առանց կրակոց և շարունակում ենք ընդունել նվաստացում և զիջել մեր կենսական շահերը մեզ մոռթել փափագող թշնամուն»։