2020 թ. դեկտեմբերին հայկական ԶՈւ-ի դուրսբերումն ուղղակիորեն հանգեցրել է «Զանգեզուրի միջանցքի» լեգիտիմացմանը. Ղազինյան
«Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ինքնախոստովանական ցուցմունք տվեց, որ հանցանք է կատարել հայկական պետականության դեմ, ինքնիշխանության դեմ գործողություն է կատարել»,- «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նա նշեց, որ Սյունիքում հայկական զորքերի նահանջի վերաբերյալ դեռ 2020 թ. դեկտեմբերին էին հաղորդում ներկայացրել հանցագործության մասին։
«Նշվել են բոլոր հանգամանքները՝ պետական սահմանի մասին ՀՀ օրենքի կարգավորումները, դրանց ակնհայտ խախտումները։ Նշված են եղել՝ առկա է եղել գրավոր կամ բանավոր փոխըմբռնում Ադրբեջանի հետ, այլապես հնարավոր չէ որևէ կերպ բացատրել, թե ինչ դրդապատճառ է եղել, որ իրավական ակտով է առաջնորդվել երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը հայկական զինված ուժերի նահանջի հրաման արձակելիս։
Փաշինյանը նաև ինքնախոստովանական ցուցմունք տվեց՝ որ ինքն է այդ հրամանը տվել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ընդգծեց՝ Հայաստանում իրավակարգի գոյության պարագայում այս մարդիկ պետք է գտնվեին մեկուսարանում դեռ շատ վաղուց պետական դավաճանության, լիազորությունների վերազանցման, տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունների հոդվածներով։
«Պետական ծառայության և պետական կարգի դեմ հանցագործությունների բաժինների գրեթե բոլոր հոդվածներով իրենց կարելի է մեղադրանք առաջադրել, եթե իրավակարգը վերականգնվի»,- ասաց Ա. Ղազինյանը։
Նա ընդգծեց, որ 2020 թ. դեկտեմբերի կեսերին հայկական զինված ուժերի դուրսբերումն ուղղակիորեն հանգեցրել է «Զանգեզուրի միջանցքի» լեգիտիմացմանը։
«Ես երաշխավորում եմ՝ եթե մենք զորքերը հետքաշելու հրաման չտային, այսօր Թուրքիան և Ադրբեջանը չէին կարողանալու պրակտիկ կիրառման տեսակետից լեգիտիմացնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որովհետև այն ժամանակ միջանցքի երկարությունը կազմում էր մոտ 40 կմ, հիմա՝ 20 կմ»,- ասաց Արթուր Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի օրերին ՔՊ-ական 5 պատգամավոր, երկուսը չծառայած, որոշել են՝ այս ապրանքը ՊՆ պետք է գնա, թե ռազմական նշանակության չէ. Գեղամ Մանուկյան
- Արտակ Զաքարյան. Սրանք 3-րդ դասարանի՝ դասը չսովորած Լևոնիկի դեմքով ուզում են ժողովրդին բացատրել, թե բանակն էր մեղավոր պարտության համար
- Գլխավոր դատախազն ինձ և մեր գործընկերներին խոստացավ՝ ներկայացրեք փաստեր, և ես կձերբակալեմ Նիկոլ Փաշինյանին. Ղազինյան
- Սեյրան Օհանյան. «Հայաստան»-ը գործելու է «Ոչ Հայաստանի թուրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» կարգախոսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան