Գերմանիայում գրանցվել է Covid-19-ի մոտ 34 հազար դեպք, 165 մահ
Գերմանիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 33 949։ Նման տվյալներ է հրապարակել այսօր Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտը: Սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։ Ուղիղ մեկ շաբաթ առաջ այն կազմում էր 28 037 դեպք։ Երկրում վարակվածության նախորդ առավելագույնը օրական՝ 33 777 էր, որը գրանցվել էր 2020 թվականի դեկտեմբերի 18-ին։ Այս մասին գրում է DW-ն։
Այսպիսով, Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 672 368-ի:
Անցած մեկ օրվա ընթացքում Գերմանիայում COVID-19-ից կամ կորոնավիրուսային վարակի բարդությունների պատճառով մահացել է 165 մարդ։ Մեկ շաբաթ առաջ մահերի թիվը կազմել է 126, ընդհանուր համաճարակի սկզբից մահացել է 96 192 մարդ։
Կորոնավիրուսով հիվանդների թիվը կլինիկաներում վերջին յոթ օրվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով 3,62 է, մեկ օր առաջ՝ 3,29։ Ամենաբարձր մակարդակը՝ 15,5 հիվանդ 100 հազար բնակչի հաշվով ցուցանիշը գրանցվել էր 2020 թվականի վերջին։
Այս պահին երկրի բնակչության 66,8 տոկոսն լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ։ Մեծահասակների շրջանում ամբողջությամբ պատվաստված է 77,4 տոկոսը, իսկ 12-17 տարեկան դեռահասների շրջանում՝ 41,9 տոկոսը։ Գերմանիայում դեռևս չի թույլատրվում 12 տարեկանից ցածր երեխաների պատվաստումը։
Ռուսաստանում նախորդ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 40 217 դեպք։ Մահերի նոր հակառեկորդ է սահմավել․ մեկ օրում մահացել է 1 195 մարդ։
Հավելենք նաև, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 2330 մարդ, մահացել է 46 հիվանդ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան